ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իջևանում Porsche-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել եզրաքարերին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 31-ին, ժամը 09:30-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Իջևան քաղաքի Երևանյան փողոցի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Porsche» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Տ. Մ., ծնված 1973 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել եզրաքարերին:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևորներ Հ. Ե.-ն (ծնված 1996 թ.), Գ. Ե.-ն (ծնված 1970 թ.) և Ժ. Ե.-ն (ծնված 1974 թ.) դուրս են բերվել ավտոմեքենայից: Գ. Ե.-ն հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և  ժ. Ե.-ին պատգարակով մոտեցրել  շտապօգնության մեքենային։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular