ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վայոց ձորում պարեկային ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու վարույթով մեղադրանք է ներկայացվել նույն մարզի 41-ամյա բնակչին

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են ոստիկանության ծառայողին վիրավորելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի մի շարք հանգամանքներ, ինչպես նաև ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, ով Վայոց ձորի մարզի բնակիչ է՝ ծնված 1983թ․։

2024թ. հոկտեմբերի 22-ին` ժամը 19:58-ին, «Վայոց Ձորի» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել այն մասին, որ Գետափ բնակավայրի Կենտրոնական փողոցում քաղաքացու կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով «Աջ ոտքի ծնկան հոդի շրջանի փակ վնասվածք» ախտորոշմամբ բուժհաստատություն է տեղափոխվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայող:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված օրը Գետափ բնակավայրի Կենտրոնական փողոցում ծառայություն իրականացնելու ընթացքում՝ ժամը 19։00-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողներին է մոտեցել Վայոց ձորի մարզի 41–ամյա բնակիչը՝ ոչ սթափ վիճակում, և սկսել  անհարկի վիճաբանել նրանց հետ։

Տղամարդը, չենթարկվելով հակաիրավական վարքագիծ չդրսևորելու վերաբերյալ պարեկների հորդորներին, շարունակել է նույն վարքագիծը՝ հնչեցնելով հայհոյանքներ: 41–ամյա տղամարդը, մոտենալով պարեկային ծառայողներից մեկին, վիրավորական արտահայտություններ է հնչեցրել նրա հասցեին և քաշքշել նրան։ Տեսնելով այս ամենը՝ պարեկային մյուս ծառայողը արցունքաբեր գազ է կիրառել նրա նկատմամբ, որից հետո նրանց է մոտեցել մոտ 10 քաղաքացի և խոչընդոտել պարեկների օրինական գործողությունները: Քաշքշոցի ժամանակ 41–ամյա տղամարդը հրել է պարեկներից մեկին, որի հետևանքով վերջինս վայր է ընկել առվի մեջ և ոտքը հարվածել բետոնե հատվածին: 41–ամյա տղամարդու գործողությունների արդյունքում վնասվել և պատռվել է նաև պարեկային մյուս ծառայողի լուսաանդրադարձիչ բաճկոնը և ձեռքի ռադիոկայանի միացման կոճակը:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ 41–ամյա տղամարդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է, և տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով, 452-րդ հոդվածի 1-ին  մասով և 3-րդ մասերով։

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին, սակայն դատարանի որոշմամբ վերջինիս նկատմամբ կիրառվել է համակցված՝ տնային կալանք և բացակայելու արգելք:

Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում միջադեպի մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ։ 

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular