ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գյումրիում հրաժարականներն անակնկալի են բերել ընդդիմությանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գյումրիում «Բալասանյան» դաշինքի ավագանու անդամների և քաղաքապետի զանգվածային հրաժարականներից հետո պարզ է, որ արտահերթ ընտրություններ են լինելու։ «Քաղաքացիական պայմանագիրը» արդեն թեկնածու ունի՝ պատգամավոր Կարեն Սարուխանյանը, իսկ ընտրությունները որպես փորձադաշտ են դիտարկելու՝ հասկանալու, թե ինչ ռեսուրսներ ունեն, որքանով վարկանիշ ունեն հանրության շրջանում։ Նաև հասկանան, թե ինչ շանսեր ունի, քանի որ Գյումրին միշտ խնդրահարույց է եղել ցանկացած իշխանության համար: Գյումրին սոցիալապես միշտ դեպրեսիոն ռեգիոն է եղել, իշխանության նկատմամբ ունեն որոշակի վերապահումներ։

Ինչ վերաբերում է այսպես կոչված ընդդիմությանը։ Ընդդիմությունը, ինչպես միշտ, անակնկալի է եկել ստեղծված իրավիճակից։ Սկսվել են որոշակի քննարկումներ, տարբեր ուժեր պատրվակ են փնտրում՝ չմասնակցելու, հայտարարում են, թե վարչական ռեսուրսի պայմաններում անիմաստ է մասնակցել։ Ունենք մի ընդդիմություն, որը փողոց չի ուզում դուրս գալ, նաև չի ուզում մասնակցել քաղաքական գործընթացներին, ընտրություններին։ Եթե էլեկտորալ պրոցեսներին չեն մասնակցում, փողոցում չկան, պարզ չէ, թե ինչի են ընդհանրապես ընդունակ։

Մեր տեղեկություններով, նախկին պատգամավոր Անդրանիկ Թևանյանը մտադիր է մասնակցել ընտրություններին իր «Մայր Հայաստան» դաշինքով։ Ինչպես մասնակցեց և հարաբերական արդյունքներ ցուցաբերեց Երևանում, այնպես էլ առանձին գծով մասնակցի Գյումրիի ընտրություններին։ Վերջին շրջանում Թևանյանը ցույց է տալիս, որ ռուսների հետ լավ կապերի մեջ է, անգամ Դոնբաս էր այցելել։ Իսկ Գյումրիում ռուսամետ տրամադրությունները միշտ ավելի բարձր են եղել, քան այլ բնակավայրերում։ Առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նրա հաշվարկը կարող է արդարացված լինել։

Ալիսա Ղուկասյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular