ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՏՏ ոլորտի նախկին ու ներկա նախարարների միջև լարվածություն կա

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, որքանով զարմանալի է թվում, ընդունվեց ՏՏ ոլորտի կողմից, համարում են, որ պրպտող է, իրականում, չլինելով համակարգից մարդ, ուզում է ինչ-որ լավ բան անել։ Ըստ ոլորտի ներկայացուցիչների, լսում է խորհուրդները, իսկ ոլորտը, որ միշտ զգայուն է նախարարների նկատմամբ, ընդունում է այդ վերաբերմունքը։

ՏՏ ոլորտը մեծ հույսեր ունի Հայրապետյանի հետ, բայց միաժամանակ Հակոբ Արշակյանը, ով եղել է նախկին ոլորտը, ունի «այթիշնիկի» հետագիծ, փորձում է ամեն տեղ քիթը խոթել ոլորտի խնդիրների մեջ, իրեն այդ ոլորտի կուրատոր զգալ, տարբեր մարդկանց համոզում է, թե մեծ ազդեցություն ունի Փաշինյանի վրա։

Մեր աղբյուրների փոխանցմամբ, Մխիթար Հայրապետյանը նյարդային է արձագանքում Արշակյանի ակտիվությանը, նրան դուր չի գալիս ԱԺ փոխնախագահի քայլերը։ Հակոբ Արշակյանի նկատմամբ վերաբերմունքը  ՏՏ ոլորտում միանշանակ չէ, համարում են, որ քանի դեռ նա քաղաքականությամբ չէր զբաղվում, ավելի ադեկվատ էր, իսկ քաղգործիչ դառնալուց հետո վերածվել է կոնյունկտուրչիկի, որևէ ռեալ հարց երբևէ չի լուծել։ Իսկ նախարար եղած ժամանակ մեծ դժգոհություն կար նրա նկատմամբ։

Հայրապետյանի և Արշակյանի հարաբերությունները լարվածություն են առաջացնում ՏՏ ոլորտում, անգամ խոսում են կլանների ստեղծման, միմյանց դեմ պայքարելու մասին։ Տեղեկություններն արդեն հասել են Փաշինյանին, որը ստիպված է լինելու առաջիկայում կոշտ միջոցների դիմել։

Էլինար Հակոբյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular