ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կասկածի տակ է դրվում ընթացիկ հանրային ֆինանսների կառավարման ռազմավարության կայունությունը․ Դավիթ Անանյան

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Դավիթ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
2025 թվականի պետական բյուջեի նախագծով ՀՀ ֆինանսների նախարարությանը, «Պետական պարտքի կառավարում» ծրագրի իրականացման ներքո կառավարության պարտքի սպասարկման համար հատկացվել է շուրջ 394 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 323 մլրդ դրամի համեմատությամբ շուրջ 71 մլրդ դրամ գումարով ավելի։

2024 թվականի ավարտին կանխատեսվում է, որ կառավարության պարտքը կկազմի 5,033.3 մլրդ դրամ, այսինքն՝ 2024 թվականի ընթացքում կառավարության պարտքի աճը կկազմի 461 մլրդ դրամ՝ հիմնականում ներքին պարտքի հաշվին։

Հատկանշական է, վերջին երեք տարիներին (2022/2024թթ․ ընթացքում) պետական (կառավարության) պարտքը աճել է 1,063․3 մլրդ դրամով՝ հիմնականում ներքին պարտքի բեռի ավելացման հաշվին։ Ակնհայտորեն, ներքին պարտքը (պետական փոխառությունները) հակված են լինել ավելի թանկ, քան արտաքին փոխառությունները, ուստի հանրային ֆինանսների կառավարման արդյունավետության գնահատման տեսանկյունից բնական հարց է առաջանում՝ ինչո՞ւ է մեր կառավարությունը հակված ավելի թանկ պարտքեր վերցնելու։

Մյուս կողմից, միանգամայն հնարավոր է, որ մեր երկրի իրական (դե ֆակտո) վարկունակության վարկանիշն այնքան ցածր է, որ միջազգային ֆինանսական կառույցներն ու օտարերկրյա ներդրողները տնտեսական ու քաղաքական խելամտության կանոններով ցանկություն չունեն ընդունելի պայմաններով մեր երկրին փոխառություններ տրամադրել։
Այսպիսի իրավիճակը հիմնավոր կասկածի տակ է դնում ընթացիկ հանրային ֆինանսների կառավարման ռազմավարության կայունությունը և մտորումներ առաջացնում․ արդյո՞ք մենք չենք հատել այն սահմանագիծը, երբ տնտեսության կառուցվածքային արմատական փոփոխություններ կատարելու և տնտեսական քաղաքականության խորքային վերանայման անհրաժեշտության գիտակցումը՝ առանց քաղաքական ռեֆորմացիաների և արտաքին անվտանգության հետ կապված խնդիրների կարգավորման, բավարար է միջազգային հարթակներում երկրի վստահելիությունը բարձրացնելու համար:
 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular