Հակառուսական պլանն աշխատեց. Հայաստանը դարձել է հնդկական սպառազինության գնման առաջատարը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանը երկու այլ երկրների հետ միասին դարձել է Հնդկաստանի պաշտպանական արտադրանքի ներմուծման առաջատարը, գրում է tsargrad.tv-ն:
The Times of India հրատարակությունը գրում է, որ 2023-2024 թվականներին երեք երկրներ են եղել հնդկական պաշտպանական արտադրանքի խոշորագույն գնորդները։ Խոսքն ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Հայաստանի մասին է։ Ընդ որում, վերջինս Ռուսաստանի հետ դաշնակից ՀԱՊԿ դաշինքի մաս է կազմում։
Եթե ԱՄՆ-ը հիմնականում ինքնաթիռների և ուղղաթիռների մասեր է գնում Հնդկաստանից, ապա Ֆրանսիան գնում է ծրագրային ապահովում։ Հայաստանն ունի պայմանագրերի շատ ավելի լայն շրջանակ։ Նա ձեռք է բերում զինամթերք, զրահաբաճկոններ, հրթիռներ, գիշերային տեսողության սարքեր և շատ ավելի այլ բաներ:
Հավելենք, որ մինչև 2022 թվականը Ռուսաստանն էր Հայաստանին զենքի հիմնական մատակարարը։ Սակայն Նիկոլ Փաշինյանի կառավարությունը դիվերսիֆիկացման կուրս է սահմանել, որի արդյունքում էլ Ռուսաստանի հետ սպառազինության ոլորտում համագործակցությունը 90 %-ից հասցվել է 10 %-ի։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը