ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


COP-29-ը լավ առիթ է, որ Հայաստանից քաղաքական ուղերձներ գնան աշխարհի տարբեր մայրաքաղաքներ․ Արտակ Զաքարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը գրել է․

«COP-ը (Կողմերի համաժողով) ամենաբարձր օրենսդիր մարմինն է, որը վերահսկում է 1992թ-ին Ռիո դե Ժանեյրոյում ստորագրաված՝ ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի իրականացումը: Կոնվենցիայի մասնակիցներ (կողմեր) են աշխարհի 198 երկրներ։

Բաքվում COP-29-ի անցկացման մասին որոշումն ընդունվել է 2023թ. դեկտեմբերի 11-ին Դուբայում կայացած COP-28-ի լիագումար նիստում։ Կազմակերպությունում Ադրբեջանի նախագահության մասին որոշումը կայացվել է Արևելյան Եվրոպայի խմբի երկրների միաձայն կարծիքի հիման վրա։ Ադրբեջանի հետ մեկտեղ COP-29-ը հյուրընկալելու իրենց թեկնածությունն են առաջադրել նաև Հայաստանն ու Բուլղարիան։ Ալիևի և Փաշինյանի գրասենյակների միջև ուղիղ բանակցությունների արդյունքում, անցյալ տարվա դեկտեմբերի 7-ին արված համատեղ հայտարարությամբ, Հայաստանը հանել է իր թեկնածությունը հօգուտ Ադրբեջանի։ Ոչ թե հոգուտ Բուլղարիայի, այլ հօգուտ Ադրբեջանի: Կարծում եմ, որ արևելաեվրոպական երկրները, հաշվի առնելով տվյալ պահին առկա աշխարհաքաղաքական որոշ հարցեր՝ որպես COP-29-ի անցկացման վայր, ավելի շուտ կնախընտրեին Երևանը, քան Բաքուն, եթե Երևանը համապատասխան դիվանագիտական աշխատանք տաներ:

Այնպես որ՝ COP-29-ը Նիկոլի նվերն է Բաքվին, Արցախի վրա տեռորիստական հարձակումից և հազարամյա հայկական Արցախն ամբողջությամբ էթնիկ զտման ենթարկելուց ուղիղ երկուսուկես ամիս հետո:

Բնականաբար, COP-29 համաժողովը նավթագազային Ադրբեջանին պետք է ոչ թե գլոբալ կլիմային ու «կանաչ» տնտեսությանը իր հավատարմությունը ցույց տալու, այլ աշխարհի առջև Արցախի օկուպացիան ու հայաթափումը մարսելու համար: Երկու շավաթվա ընթացքում (2024թ. նոյեմբերի 11-ից 22-ը) Բաքուն սպասում է շուրջ 70 հազար միջազգային հյուրերի: Կասկածից վեր է, որ նրանցից շատերին տանելու են օկուպացված Արցախ, մեծ քարոզչական համաշխարհային շոու են կազմակերպելու, հակահայկական թեզեր են տարածելու, հայկական մշակույթն ու պատմությունը յուրացնելու խնդիրներ  են փորձելու լուծել և նմանատիպ այլ բաներ:

Տարբեր երկրների ղեկավարներ հերթով հայտարարում են իրենց մասնակցության կամ չմասնակցության մասին: Պաշտոնական Հայաստանից ծպտուն անգամ չկա, թե ի՞նչ են ակնկալում Բաքվում անցկացվելիք COP-29-ից, գնալո՞ւ են, թե՞ ոչ: Կամ եթե գնալու են, ապա ի՞նչ օրակարգով են գնալու: Ի վերջո, միջոցառումը համաշխարհային մասշտաբներ ունի և ՄԱԿ-ի խոշոր կառույցներից մեկն է: Շատ լավ առիթ է, որպեսզի Բաքվում գտնվող, ապօրինի կալանավորված հայ գերիներն ու Արցախի ղեկավարությունը միջազգային ծանրակշիռ հորդորներով ազատ արձակվեն: Այդ ամենի նախաձեռնողը, հայտարարություններով ու դիվանագիտական կոչերով հանդես եկողը պետք է լինի պաշտոնական Երևանը: Հատկապես, որ նման նվեր է տվել Ադրբեջանին:

Սերժ Սարգսյանը լիներ երկրի ղեկավար ու Ադրբեջանը կարողանար Բաքվից դեպի հայկական Շուշի կամ Ստեփանակերտ օտարերկրյա հյուրեր տանե՞լ: Արցախ գնացող միջազգային հյուրերը գնում էին միայն Երևանից, իսկ չգնացողները հայտարարում էին, որ ամբողջովին աջակցում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ջանքերին և հարգանքով են վերաբերվում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին:

COP-29-ին մասնակցելու պատրվակով, եթե պաշտոնական Երևանից պատվիրակություն գնա Բաքու, կարծում եմ՝ միակ ակնկալիք-խաբկանքը կլինի ինչ-որ թղթի կտոր նախաստորագրելը, որի հեռանկարն այս պահին չի երևում:

COP-29-ը լավ առիթ է, որպեսզի Հայաստանից համապատասխան քաղաքական ուղերձներ գնան աշխարհի տարբեր մայրաքաղաքներ՝ բոլոր հայ գերիներին ազատ արձակելու նպատակով Բաքվին համապատասխան դիվանագիտական և քաղաքական պահանջներ ներկայացնելու համար»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular