ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Բողոքող, տրտնջացող տեսակ չէր, ամեն ինչ իր ներսում էր պահում». կրտսեր սերժանտ Աղվան Ասլամազյանն անմահացել է հոկտեմբերի 16-ին Հադրութում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աղվանը ծնունդով Լոռու մարզից է՝ Դարպաս գյուղից: Մայրիկը՝ տիկին Իրինան, որդու մանկությունը հիշելիս նշում է՝ նա շատ ակտիվ երեխա էր: «Կյանքով լեցուն էր, ուրիշ բնավորություն ուներ, ուրիշ տեսակի երեխա էր: Փոքրի հետ փոքրի պես էր շփվում, մեծի հետ՝ մեծի նման: Ում էլ հարցնելու լինեք Աղվանիս մասին, նույնը կասի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Իրինան: Աղվանը սովորել է Դարպասի միջնակարգ դպրոցում:

«Ընդունակ երեխա էր, բայց չեմ կարող ասել, որ գերազանց կամ լավ առաջադիմություն է ունեցել: Ինչպես հաճախ են ասում՝ ընդունակ էր, բայց ծույլ: Դպրոցը և ուսումը մի կողմում էին, իր հիմնական հետաքրքրությունը սպորտն էր: Կարատեիստ էր, ավելի շատ զբաղվում էր իր սիրելի սպորտաձևով»: Աղվանը բազմաթիվ մրցումների է մասնակցել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Ունի բազմաթիվ մեդալներ, որոնք հավաստումն են նրա, թե որքան նվիրված է եղել իր սիրելի սպորտաձևին: Իսկ կարատե-դոյի անձնագրում խնամքով նշված են նրա բոլոր ձեռքբերումները: Այն այսօր ընտանիքի համար դարձել է մասունքի պես կարևոր մի իր: Մայրիկի խոսքով՝ նպատակ ուներ բանակից վերադառնալուց հետո ամուսնանալ. «Սիրած աղջիկ ուներ, և նպատակն էր բանակից զորացրվելուց հետո շուտ ամուսնանալ: Չգիտեմ, թե ինչու էր այդպես որոշել»:

Աղվանը ծառայության է զորակոչվել 2019 թ. հունվարի 8-ին: Ծառայում էր Սիսիանում: «Հրաշալի տրամադրվածությամբ զորակոչվել է ծառայության, ուրախ է մեկնել, նույն կերպ նաև իր ծառայությունն է անցել: Երբեք չեմ անհանգստացել իր համար՝ այն առումով, որ վստահ էի՝ լավ է ծառայելու բանակում: Իր հրամանատարն էր հետո պատմում՝ եթե զինվորներն իրար թեկուզ մի քիչ չէին հասկանում, Աղվանը մոտենում էր, զրուցում, բոլորին հաշտեցնողն էր: Երբ իրեն հարցնում էինք ծառայությունից, Աղվանս մեզ ոչինչ չէր պատմում, միայն ասում էր՝ բանակը տղու համար է, կծառայեմ, կգամ: Վստահաբար, դժվարություններ էլ է տեսել, բայց մեզ ոչինչ չէր պատմում, բողոքող, տրտնջացող տեսակ չէր, ամեն ինչ իր ներսում էր պահում»:

Այն, որ Աղվանը աչքի ընկնող զինծառայող է եղել, պարզ է դառնում նաև բանակային կյանքում նրա դրսևորած ակտիվությունից: Ծառայության ընթացքում արժանացել է «Հայոց բանակի գերազանցիկ», «Լավագույն զինվոր-մարզիկ», «Քաջարի մարտիկ» կրծքանշանների: Սիսիանում ծառայող Աղվանը հայտնվում է Արցախում՝ պատերազմի ամենաթեժ կետերից մեկում՝ Հադրութում: «Սեպտեմբերի 27ին իր 20-ամյակն էր լրանում: Նախքան պատերազմի սկսվելն իրենց Նախիջևանի դիրքերն էին տարել: Սեպտեմբերի 26-ին դիրքերից իջեցրել էին: Իրենց որևէ բառ չէին ասել Հադրութ տանելու մասին: Ես էլ իրեն գումար էի ուղարկել, որ տղաների հետ ծնունդը նշեր: Ինձ ասաց, որ ամեն ինչ գնել է, տղաներն անգամ տեսանյութ էին ուղարկել ինձ»: Բայց հենց սեպտեմբերի 27-ին Արցախում պատերազմ սկսվեց: Հոկտեմբերի 9-ին կրտսեր սերժանտ Աղվան Ասլամազյանին և նրա զինակից ընկերներին տեղափոխում են Հադրութ: «Խոսում էի իր հետ, ասում՝ Աղվա՛ն ջան, ուշադիր կլինես:

«Մա՛մ, մի վախեցի, գնում ենք՝ մի երկու թուրք սպանենք ու գանք»: Չէր պատկերացնում, թե ուր է գնում, բայց ներսում վախ չկար»: Հոկտեմբերի 16-ին Աղվանն անմահանում է Հադրութում: «Մի քանի օրից Աղվանս արդեն տանն էր: Երկու ընկերով են եղել, երկուսն էլ վիրավորվել են: Ուղղաթիռով տեղափոխել են, երեխես զոհվել է, մյուս տղան ողջ է մնացել: Իմ տղան ամբողջական էր, մեկ քերծվածք չկար մարմնի վրա, անգամ զարմանում էի, թե ինչից է զոհվել, ինչպես: Հետո մեզ արդեն պատմեցին, թե սերժանտ լինելով՝ Աղվանս որքան տղաների կյանք է փրկել, չի թողել նրանք առաջ նետվեն, վտանգեն իրենց, այլ, որպես կոչումով ավագ, առջևում ինքն է եղել»: Այս պատերազմում տիկին Իրինան ոչ միայն տղային, այլ նաև եղբորն է կորցրել. «Իմ եղբայրն էլ է զոհվել պատերազմում, երկուսն էլ ժամկետային զինծառայող էին: Եղբայրս էլ Ջրականում էր: Եղբորս պարագայում մեզ իր ոսկորներն են հասել: Հայրիկս չի էլ հավատում, որ նա զոհվել է, մտածում է, որ եղբայրս ողջ է»:

Հիմա Աղվանը հայրենի գյուղում է՝ Դարպասում: Մայրիկն ասում է՝ ուզում էր, որ որդին իրեն մոտ լիներ: Մեկ տարի առաջ էլ տիկին Իրինան ամուսնուն է կորցրել: Հիմա ընտանիքում մայր ու դուստր են, մեկը մյուսի թիկունքն ու ուժը: «Դժվար է, բայց ի՞նչ անեմ: Այս դեպքում անզոր եմ: Հիմա աղջիկս է ինձ ուժ տալիս, որ ամուր լինեմ, պայքարեմ, ապրեմ: Աղջիկս էլ է շատ ծանր տանում եղբոր բացակայությունը, չի արտահայտվում, ինձանից թաքուն է լալիս, որ չտեսնեմ իր արցունքները: Գիտի, թե որքան կապված էի Աղվանիս հետ: Գիտի նաև, որ հիմա իրենով եմ ապրում: Իրեն ասում եմ՝ և՛ իմ Աղվանն ես, և՛ իմ Քրիստինեն ես»:

Հ. Գ. - Կրտսեր սերժանտ Աղվան Ասլամազյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով, պաշտպանության նախարարության կողմից պատվոգրով՝ ՀՀ ԶՈւ կազմավորման 30-րդ տարեդարձի, ինչպես նաև ՀՀ պետական սահմանները կյանքի գնով պաշտպանելու համար: Հուղարկավորված է Դարպաս գյուղի գերեզմանատանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular