ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանն օրինական հիմքեր է ստեղծում՝ երկրում ինստիտուցիոնալ ավտորիտարիզմ հաստատելու, ընտրական ինստիտուտները չեղարկելnւ, իշխանությունը յnւրացնելnւ նպատակով․ Սուրենյանց

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հրատապ հայտարարություն. Փաշինյանը մտադիր է յուրացնել իշխանությունը։
Մինչ մենք բոլորս զբաղված ենք տեսարաններով, որոնց մեծ մասն իր պրովինցիալ ճաշակով, բեմականացնում է Նիկոլ Փաշինյանը, ԱԺ-ն անցած քառօրյայում, առաջին ընթերցմամբ, փոփոխություններ է կատարել Ընտրական օրենսգիրքում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը:

«Ահա, թե ինչ է գրված առաջին ընթերցում անցած օրենսդրական նախաձեռնության տեքստում. «Եթե ռազմական կամ արտակարգ դրությունը հայտարարվել է ԱԺ-ի կամ ՏԻՄ ընտրությունների թեկնածուներ առաջադրելու համար նախատեսված ժամկետի սկսվելուց հետո մինչև ընտրությունների քվեարկության նախնական արդյունքներն ամփոփելու և դրանք արձանագրությամբ վավերացնելու պահը, ապա ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարվելու պահից ընտրական գործընթացն իրավունքի ուժով համարվում է կասեցված, որից հետո ընտրական գործընթացի վերսկսումը պարտադիր ենթադրում է նոր քվեարկության կազմակերպում և անցկացում»:

Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, օրինական հիմքեր է ստեղծում՝ երկրում ինստիտուցիոնալ ավտորիտարիզմ հաստատելու, ընտրական ինստիտուտները չեղարկելու, իշխանությունը յուրացնելու նպատակով:

Նիկոլ Փաշինյանը մտավախություն ունի, որ նույնիսկ վարչական ռեսուրսը կամ ընտրակեղծիքները չեն կարող երաշխավորել իր իշխանության վերարտադրությունը 2026-ին ու ընտրությունների անցանկալի ընթացքի դեպքում՝ օրենսդրական հիմքեր է ստեղծում դրանք չեղարկելու համար:

Ընդ որում, օրենսդրական այս նախաձեռնությունը, որն առաջին ընթերցմամբ ընդունվել է ԱԺ-ի կողմից, հիմքեր է ստեղծում նաև արտաքին միջամտության համար, որովհետև Փաշինյանը ռազմական կամ արտակարգ դրություն կարող է հաստատել, առաջին հերթին՝ Հայաստանին թշնամաբար տրամադրված երկրի/երկրների «աջակցությամբ»:

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության անունից կոչ եմ անում բոլոր քաղաքական ուժերին՝ մի կողմ դնել քաղաքական ու գաղափարական տարաձայնությունները և թույլ չտալ ԸՕ փոփոխությունները, քանի դեռ դրանք երկրորդ ընթերցմամբ չեն ընդունվել ԱԺ-ի կողմից ու չեն վավերացվել նախագահի կողմից:

Հայաստանում չպետք է հանդուրժվի իշխանության յուրացում, ոտնձգություն սահմանադրական կարգի և ընտրական ինստիտուտների դեմ»,- գրել է Սուրենյանցը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular