ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Վլադիմիր Բրուտեր. Խաղաղության պայմանագիր կստորագրվի, եթե Երևանը նորից ինչ որ բան զիջի Բաքվին» 

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի նախագիծն այժմ համաձայնեցված է 80-90 տոկոսով։ Կա արդյո՞ք համաձայնագրի ստորագրման հավանականություն, electorat.info-ի հարց է ուղղել Հումանիտար-քաղաքական հետազոտությունների միջազգային ինստիտուտի փորձագետ Վլադիմիր Բրուտերին։

Վլադիմիր Բրուտերը շեշտը դրել է այն փաստի վրա, որ Բաքուն ներկայումս մտածում է նույն կերպ, ինչ Երևանն էր մտածում ավելի վաղ: «Բաքուն առաջ է քաշում մեկ պահանջ, այն է պաշտպանված ցամաքային միջանցք Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան: Այսինքն, ըստ էության, դա փաստարկվում է այն նույն կատեգորիաներով, որոնցով Երևանը հիմնավորում էր Ղարաբաղից դեպի Հայաստան անցնող Լաչինի միջանցքը»,- ասել է փորձագետը։

Բացի այդ, փորձագետը ենթադրություն է արել խաղաղության համաձայնագրի ստորագրման ժամկետների մասին։ «Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա վերջնաժամկետը կպահպանվի, եթե Փաշինյանը համաձայնի ամեն ինչին: Պատկերացրեք, Փաշինյանը, ով տվել է այն ամենը, ինչ կարելի էր տալ, հիմա էլ դրա պատճառով պետք է զիջի Հայաստանի տարածքների մի մասը: Նա ասում է. «Ես դրա տակ չեմ ստորագրել», նրան պատասխանում են. «Մեր ի՞նչ գործն է, բարի եղիր ստորագրել, և այնուհետև մենք ձեզ խաղաղության պայմանագիր կտանք Թուրքիայի և Ադրբեջանի հետ, կբացենք սահմանները, որոնց շնորհիվ հնարավոր կլինի ընդլայնել առևտուրը և արագ դառնալ ԵՄ-ի կամ ՆԱՏՕ-ի թեկնածու: Այն, ինչ ուզում ես, քո հաշվին է լինելու»։ Այսպիսով, Փաշինյանին բացատրում են, որ բացի իր մոտեցումներից, կան նաև ուրիշ մոտեցումներ»,- պարզաբանել է նա։

Բրուտերը նաև նշել է Փաշինյանի ջանքերն Արևմուտքի ուշադրությանը հրավիրել տեղի ունեցողին, չնայած վերջինս  շահագրգռված չէ ուժեղ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա։ «Փաշինյանը փորձում է Արևմուտքին ներառել, որպեսզի նա ճնշում գործադրի ադրբեջանցիների վրա, բայց, ինչպես միշտ, Արևմուտքն այնքան կճնշի, որ Ադրբեջանը հարմարավետ զգա: Դա տիպիկ արևմտյան մոտեցում է: Նրանք մեծ ճնշում են գործադրում միայն նրանց վրա, ում վրա պետք է ճնշում գործադրել: Արևմուտքը միայն կձևացնի, որ ճնշում է գործադրում»,- ասել է փորձագետը:

Վլադիմիր Բրուտերը նաև գնահատել է խաղաղության համաձայնագրի ստորագրման հավանականությունը: «Եթե հայերն այլ ինչ որ բան զիջեն Բաքվին, որոշ արևմտյան խաղաղապահներ բերեն, հնարավոր է, որ նրանք ինչ-որ բան ստորագրեն: Խոսել հայկական կողմի մտադրությունների մասին, այսինքն արդյո՞ք կհամաձայնվի Զանգեզուրի միջանցքին, դժվար է ասել, բայց Բաքուն, իհարկե, առանց դրա ոչինչ չի ստորագրի: Նա հիմա իրեն հաղթող է զգում, ինչո՞ւ պետք է հրաժարվի այն բոնուսներից, որոնք կարող է ստանալ: Արդյո՞ք նրան պետք է շուտափույթ խաղաղության պայնմանագիր կնքել: Իհարկե ոչ, նրա համար այսպես էլ լավ է», - եզրափակել է փորձագետը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular