ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ-ն չի պատրաստվում ներքաշվել սպառազինությունների նոր մրցավազքի մեջ, սակայն միջուկային ուժերը կպահպանի անհրաժեշտ բավարար մակարդակի վրա. Պուտին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը միջուկային զենքի զսպման ռազմավարական ուժերի վարժանք է անցկացրել: Նա ընդգծել է, որ Ռուսաստանը չի ներքաշվի սպառազինությունների նոր մրցավազքի մեջ, բայց իր միջուկային ուժերը կպահպանի անհրաժեշտ մակարդակի վրա: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Այսօր մենք անցկացնում ենք ռազմավարական (միջուկային-Խմբ.) ուժերի զսպման հերթական վարժանքը, մենք կմշակենք պաշտոնյաների գործողությունները՝ վերահսկելու միջուկային զենքի կիրառումը բալիստիկ և թևավոր հրթիռների գործնական արձակումներով»,- ասել է նա։

Պուտինն ընդգծել է, որ միջուկային զենքի կիրառումը ծայրահեղ միջոց է երկրի անվտանգությունն ապահովելու համար։ Նա նշել է, որ դա Մոսկվայի սկզբունքային դիրքորոշումն է։

«Բայց, միևնույն ժամանակ, հենց միջուկային եռյակն է, որը շարունակում է մնալ Ռուսաստանի ինքնիշխանության և անվտանգության հուսալի երաշխավորը, որը հնարավորություն է տալիս լուծել ռազմավարական զսպման խնդիրները, ինչպես նաև պահպանել միջուկային հավասարությունը և ուժերի հավասարակշռությունն աշխարհում: Ցանկանում եմ ընդգծել, որ մենք չենք պատրաստվում ներքաշվել սպառազինությունների նոր մրցավազքի մեջ, սակայն մենք կպահպանենք միջուկային ուժերը անհրաժեշտ բավարար մակարդակի վրա», - նշել է պետության ղեկավարը։

Պուտինը շեշտել է, որ աշխարհում աճող լարվածությունը և արտաքին նոր սպառնալիքների ի հայտ գալը ցույց են տալիս ժամանակակից ռազմավարական զսպման ուժեր ունենալու, դրանք մշտապես  մարտական օգտագործման համար պատրաստ պահելու կարևորությունը:

Ուստի Մոսկվան կշարունակի կատարելագործել դրանց բոլոր բաղադրիչները, ընդգծել է ՌԴ նախագահը՝ հավելելով, որ երկիրն ունի դրա ռեսուրսները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular