ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սեպտեմբեր ամսվա ցուցանիշներով ՀՀ տնտեսության կառուցվածքը շարունակում է վատթարանալ. «Լույս» հիմնադրամ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին։

  • Տնտեսական ակտիվության աճի տեմպը հունվար-սեպտեմբերին շարունակել է դանդաղել` հունվար-օգոստոսի համեմատ ցածր լինելով 0.3 տոկոսային կետով: Սեպտեմբերին ՏԱՑ-ը փոքր-ինչ արագացել է, սակայն բավական ցածր է մնում տարեսկզբի աճերից, քանի որ բարձր աճ ապահովող գործոններն աստիճանաբար չեզոքանում են։ Ավելին, քանի որ ոսկերչական արտադրատեսակների վերաարտահանման գործընթացը սկսվել էր նախորդ տարվա վերջին ամիսներին և մեծացրել այդ ժամանակահատվածի ցուցանիշները` ընթացիկ տարվա վերջում բարձր բազայի էֆեկտի հետևանքով կնկատվի աճի տեմպերի էական դանդաղում։
  • Տնտեսության կառուցվածքը վատթարանում է: Ինչպես արդյունաբերության, այնպես էլ արտահանման կառուցվածքում բարձր աճ ապահովող գործոնը ոսկերչական արտադրատեսակներն են։ Մյուս ենթաճյուղերում գրանցվում են բավական ցածր աճեր կամ անկումներ, ինչը բնականաբար բացասական երևույթ է և կարող է տնտեսությունում առաջացնել երկարաժամկետ խնդիրներ։ Առանց ոսկերչական գործունեության («թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր» ապրանքախմբի) ընդհանուր արտահանման անկումը կազմել է 9.5%, իսկ արդյունաբերության անկումը՝ 0.3%։
  • Գնաճը շարունակում է դանդաղել՝ չնայած դրամավարկային քաղաքականության տոկոսադրույքի էական նվազմանը։ Ընթացիկ տարվա ընթացքում ՀՀ ԿԲ-ն շուրջ 1.75 տոկոսային կետով նվազեցրել է դրամավարկային քաղաքականության (ԴՎՔ) տոկոսադրույքը, սակայն նույն ժամանակահատվածում գնաճը մնացել է բավական ցածր մակարդակում, իսկ նախորդ երկու ամիսների ընթացքում շարունակել է դանդաղել։ Միևնույն ժամանակ, վերջին ամիսներին պետական պարտատոմսերի տոկոսադրույքները փոքր-ինչ աճել են՝ որոշակիորեն շեղվելով սովորաբար նկատվող ԴՎՔ տոկոսադրույքի հետ նույն ուղղությամբ շարժի միտումից։
  • Պետական բյուջեի ցուցանիշներն էականորեն թերակատարվել են: 2024թ. հունվար-սեպտեմբերին պետական բյուջեի պլանի համեմատ հարկային եկամուտները թերակատարվել են 148.6, իսկ ծախսերը 224.7 մլրդ դրամով։ Ընդ որում, շուրջ 66.4 մլրդ դրամով (շուրջ 18.0%-ով) թերակատարվել են կապիտալ ծախսերը՝ արտացոլելով կապիտալ ծախսերի իրականացման գծով առկա չլուծված խնդիրները։

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով` https://shorturl.at/T2bi1 ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular