ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաստանի մի շարք ընտրատեղամասերում ձայների վերահաշվարկ կանցկացվի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները երեքշաբթի կրկին կստուգվեն Վրաստանի բոլոր շրջանների մի շարք ընտրատեղամասերում, ասվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդագրության մեջ։

Այս մասին գրում է sputnik-georgia.ru-ն, իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հավաքել է ձայների 53,93 տոկոսը։ Խորհրդարան անցած բոլոր չորս ընդդիմադիր ուժերը, նրանց աջակցող ՀԿ-ները և Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվել են ճանաչել այս արդյունքները՝ պնդելով, որ դրանք կեղծված են:

Շրջանային ընտրական հանձնաժողովները հաշվելու են քվեաթերթիկները յուրաքանչյուր շրջանի տեղամասերից հինգում: Տեղամասերը որոշվել են պատահականության սկզբունքով` վիճակահանությամբ: Շրջաններում ձայների վերահաշվարկը տեղի կունեն այսօր ժամը 12:00-ին, իսկ մայրաքաղաք Թբիլիսիում՝ 17:00-ին:

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ստացել է ձայների 53,93 տոկոսը, ընդդիմադիր «Կոալիցիա հանուն փոփոխությունների» քաղաքական միավորումը՝ 11,04%, «Միացյալ ազգային շարժում»-ը՝ 10,17%, «Ուժեղ Վրաստան»-ը՝ 8,8%, «Գախարիան հանուն Վրաստանի»-ն՝ 7,8%։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, «Կոալիցիա հանուն փոփոխությունների»-ն, «Միացյալ ազգային շարժում»-ը, «Գախարիան հանուն Վրաստանի» և «Ուժեղ Վրաստան»-ն չեն ճանաչել ընտրությունների արդյունքները՝ պնդելով, որ «Վրացական երազանք»-ը ճնշել է Վրաստանի քաղաքացիների կամքը, իսկ ընտրությունների հրապարակված արդյունքները չեն արտացոլում վրաց ժողովրդի կամքը։ Նրանք հայտարարել են, որ հրաժարվում են աշխատել նոր խորհրդարանում։ Զուրաբիշվիլին և ընդդիմության առաջնորդները վերջին ընտրությունները որակել են «ռուսական հատուկ օպերացիա» և «ՊԱԿ-ի հատուկ գործողություն»։

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի, ԵԱՀԿ ԽՎ-ի, ԵԽԽՎ-ի, ՆԱՏՕ-ի ԽՎ-ի և Եվրախորհրդարանի համատեղ առաքելության եզրակացության համաձայն՝ Վրաստանի խորհրդարանի ընտրությունների ընթացակարգը թեև լավ կազմակերպված է եղել, սակայն արձանագրվել է կուսակցությունների ֆինանսավորման անհավասարակշռություն, քաղծառայողների վրա ճնշումներ և ընտրողների ահաբեկման բազմաթիվ դեպքեր։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular