ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հյուսիսային տերևաթափ». մեղադրյալների կալանքը երկարացրել են

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Հյուսիսային տերևաթափի» գործով 5 կալանավորված անձանց կալանքի ժամկետները երկարացվել են երեք ամսով: Հիշեցնենք, 2023-ի նոյեմբերի 2-ին ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, թե հինգ անձինք քննությամբ դեռևս ինքնությունները չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 2023 թվականի ընթացքում նախապատրաստել են կատարել պայթյուն և այլ հանրավտանգ արարք, ինչպես նաև զավթել և պահել ՀՀ պետական նշանակության և այլ շինություններ՝ զուգորդված քաղաքացիական անձին կյանքից զրկելու, ենթադրյալ խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու և այլ ծանր հետևանք առաջացնելու վտանգով, որի նպատակն է եղել հանրային իշխանության մարմինների գործունեությունը կազմալուծելը, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով չեն կարողացել սկսել դիտավորության մեջ ընդգրկված հանցանքի օբյեկտիվ կողմի կատարումը, քանի որ հանցանքը բացահայտվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից:

«Հյուսիսային տերևաթափ» անվանումը ստացած այս գործը կառավարության ներկայացուցիչները համեմատում են 1999 թվականի Հոկտեմբերի 27-ի գործի հետ, բայց մանրամասներ չեն հայտնում։ Կալանավորվածների փաստաբանները պնդում են, թե գործը քաղաքական ենթատեքստ ունի, հերքում են բոլոր մեղադրանքները, խոստանում են բողոքարկել կալանքի որոշումները։

44-օրյա պատերազմից հետո իշխանությունները մի քանի անգամ հայտարարել են, թե կանխել են հեղաշրջման, զինված հարձակումների, իշխանազավթման փորձեր։ Բոլոր այդ դեպքերով որևէ հստակ փաստ, համոզիչ ապացույց մինչ օրս չի ներկայացվել։ Շատերին ամիսներով, անգամ տարիներով պահում են անազատության մեջ, գործերն էլ դատարան չեն հասել։ Իսկ դա թույլ է տալիս ենթադրություններ անել, որ իշխանությունը պարզապես ազատվում է անցանակալի տարրերից, նաև հանրության մեջ տպավորություն ստեղծում, թե իրենց ուզում են իշխանազրկել բռնի մեթոդներով։ Չխախտելով անմեղության կանխավարկածը՝ նշենք, որ փաշինյանական իշխանությունը միշտ է նման միջոցների դիմել տարբեր մարդկանց անվանարկելու համար։ Դեռ պատերազմից հետո անվանի ազատամարտիկների էին ձերբակալել, մեղադրանք առաջադրել, ապա և «բարեհաջող» գործը կոծկել։ Այդկերպ, խաթարվում է արդարադատության, իրավապահ համակարգի, անվտանգության մարմինների նկատմամբ վստահությունը։

Աննա Բալայան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular