ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նյու Յորքում հայտնաբերվել է Շոպենի՝ նախկինում անհայտ վալսը՝ գրված 200 տարի առաջ

ՄՇԱԿՈՒՅԹ

Նյու Յորքում Մորգանի անվան գիտական և հետազոտական գրադարան-թանգարանում հայտնաբերվել է լեհ կոմպոզիտոր Ֆրեդերիկ Շոպենի՝ նախկինում անհայտ երաժշտական ստեղծագործությունը. վալսը գրվել է գրեթե 200 տարի առաջ:

Ֆրեդերիկ Շոպենի ստորագրությամբ պարտիտուրը հայտնաբերել է հաստատության համակարգողներից մեկը, հայտնում է New York Times-ը։

Ռոբինսոն ՄաքՔելլանը թերթին պատմել է, որ սկզբում վստահ չէր, թե արդյոք ստեղծագործությունն իսկապես Շոպենինն է: Նա խորհրդակցել է Փենսիլվանիայի համալսարանից Շոպենի ստեղծագործությունների ուսումնասիրմամբ զբաղվող գիտնականի հետ:

Ի վերջո, թանաքն ու թղթի տարիքը ուսումնասիրելուց հետո հաստատվել է, որ պարտիտուրն իսկապես Շոպենի ստեղծագործությունն է։ Թանգարանը կարծում է, որ այն գրվել է 1830-1835 թվականներին է, երբ Շոպենը 20-25 տարեկան էր:

Շոպենը ծնվել է Լեհաստանում 1810 թվականին և մահացել 39 տարեկանում Ֆրանսիայում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular