ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Կենսաբանական լաբորատորիաները Հայաստանում. Թուրքիան վտանգի տակ է» 

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայ փորձագետները մտահոգված են տեղի դպրոցների և բնակելի շենքերի մոտ ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների առկայությամբ, գրում է dikGAZETE-ն, գրում է inosmi.ru-ն։ Պաթոգենների զարգացումը չպետք է իրականացվի այն վայրերում, որտեղ մարդկանց, հատկապես երեխաների մեծ կուտակումներ կան: Հայաստանում ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների տեղակայման հարցը մշտապես եղել է մասնագիտական շրջանակների ուշադրության կենտրոնում։ Մասնավորապես, փորձագետները մտահոգված են դրանց պոտենցիալ վտանգով, չնայած այն հանգամանքին, որ համապատասխան կառույցների ներկայացուցիչները նշում են, որ խոսքը նախկին սանէպիդկայանների լաբորատորիաների մասին է, որոնք արդիականացվել են Վաշինգտոնի ֆինանսավորմամբ, և ինչպես վստահեցրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չնայած դրանց արդիականացման հարցում ԱՄՆ-ի ֆինանսական աջակցությանը, դրանք Հայաստանի Հանրապետության սեփականությունն են։ Սակայն, դա չի թուլացնում մտահոգությունները։ Այս տարվա հունվարին տեղեկություն տարածվեց, որ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անցած շաբաթ Պենտագոնի հետ պայմանագիր է ստորագրել Հայաստանում 13-րդ լաբորատորիան բացելու մասին։ Ավելին, տարբեր աղբյուրների համաձայն, այդ լաբորատորիան տեղակայված է լինելու Գյումրիում՝ 102-րդ ռուսական ռազմաբազայի մոտ։ Ի դեպ, նշենք, որ Հայաստանում գործող լաբորատորիաներից ևս մեկն է գտնվում Գյումրիում՝ դպրոցից ոչ հեռու։ Հաշվի առնելով, որ կենսաբանական լաբորատորիաները, ինչպես էլ կոչվեն, աշխատում են ախտածինների հետ, մասնագետները մտահոգություն են հայտնում տարբեր հարուցիչներ ստեղծելու, փոփոխելու կամ տարածելու հնարավորության վերաբերյալ։

Բացի դա Հայաստանում ամերիկյան կենսաբանական լաբորատորիաներն անհանգստություն են առաջացնում ոչ միայն երկրի ներսում, այլ նաև արտասահմանում, հատկապես Թուրքիայում և Անդրկովկասում, որոշ փորձագետներ չեն բացառում դրանց հնարավոր ազդեցությունները հարևան երկրների վրա:

Հատկապես մտահոգիչ է այն փաստը, որ լաբորատորիաներից մեկը գտնվում է Թուրքիայի սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Սա մի շարք հարցեր են առաջացնում Թուրքիայի համար հնարավոր ռիսկերի վերաբերյալ հաշվի առնելով այն, որ կենսաբանական լաբորատորիաները հետազոտում են վտանգավոր պաթոգենները, այդ թվում վիրուսները, որոնք կարող են օգտագործվել որպես կենսաբանական զենք: 

Ի դեպ, այս ֆոնին շատ փորձագետներ ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ 2023 թվականին Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմել է 545, իսկ 2024 թվականին հաստատվել էր կարմրուկով վարակման 32 դեպք։ Ավելին, առողջապահության ոլորտի մասնագետները նշում են, որ այդ ցուցանիշների հետ մեկտեղ մարդկանց համար դժվարացել են դիմակայել անգամ սեզոնային «գրիպ»-ին կամ ստամոքս-աղիքային հիվանդություններին։ Թե որքանով են այդ դեպքերը կապված այդ լաբորատորիաների հետ, դժվար է ասել, սակայն մասնագետները չեն բացառում բնակեցված վայրերում տարբեր փորձարկումների անցկացման հնարավորությունը։ Բացի այդ, վերջերս Անդրկովկասի և Թուրքիայի երկրներում գրանցվել են մարդկանց և կենդանիների վտանգավոր վարակների բռնկումներ, որոնք էնդեմիկ չեն այդ տարածաշրջանների համար (Նյուքասլի հիվանդություն, հերպեսի նոր վիրուսի սերոտիպ SAT-2, Արևմտյան Նեղոսի տենդ): Դա, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է կենսաանվտանգության ոլորտում Երևանի ու Վաշինգտոնի սերտ համագործակցությամբ։ Հայտնի է, որ Միացյալ Նահանգները ֆինանսավորել է Հայաստանում մի շարք կենսաբանական լաբորատորիաների ստեղծումը, որտեղ աշխատանքներ են տարվում խոզերի աֆրիկյան ժանտախտի, գրիպի, հերպեսի, ժանտախտի, տուլարեմիայի հարուցիչների հետ: 

Ամենից առաջ կարևոր է ապահովել թափանցիկությունը, որպեսզի այդ ծրագրերը չունենան ռազմական բաղադրիչ, քանի որ դա արգելված է Կենսաբանական և թունավոր զենքերի մասին կոնվենցիայով: 

Նշենք, որ ԱՄՆ ռեֆերենս լաբորատորիաները Հայաստանում սկսել են բացվել դեռ 2010 թվականին։ Ամերիկյան կողմը պնդում է, որ այդ հաստատությունների նպատակն առկա լաբորատորիաների  վերանորոգումն ու ժամանակակից լաբորատորիաների ստեղծումն է, որոնք կուժեղացնեն կառավարության կարողությունն իրականացնել մարդկանց առողջությանը սպառնացող հնարավոր սպառնալիքների մոնիտորինգ: Այնուամենայնիվ, լաբորատորիաներն այնքան էլ պարզ չեն: Նախ դրանք ֆինանսավորվում են Պենտագոնի կողմից, և նրանց գործունեությունն իրականում խիստ գաղտնի է։ Հետաքրքիր է այն, որ նման կենսաբանական լաբորատորիաներ ստեղծվել են փոքրիկ Հյասատանի բոլոր մարզերում: Հայկական ռեֆերենս լաբորատորիաները փակ են, և փորձել պարզել, թե ինչով են նրանք զբաղվում, արժանանում է «երկաթյա» փաստարկի՝ «դրանք ռազմավարական նշանակության փակ օբյեկտներ են»։ Միևնույն ժամանակ, «պատահականորեն» թե ոչ, դրանք գտնվում են բնակելի թաղամասերի մոտ։ 2017 թվականին ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենը հայտարարել էր, որ իրենց լաբորատորիան ունի կենսաբանական և քիմիական հետազոտությունների կենտրոն և համագործակցում է ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Ռուսաստանի հետ։ «Նորմալ է, որ մեր համակարգը փակ է, քանի որ գործ ունենք հարուցիչների հետ»,- ասել էր նա:

Թուրքիայում արդեն կոչեր են հնչում հատուկ ուշադրություն դարձնելու Հայաստանի կենսաբանական լաբորատորիաների նկատմամբ, ինչպես նաև ստուգել դրանց «թափանցիկությունը»։ Փորձագետները պնդում են, որ անհրաժեշտ է միջազգային վերահսկողություն, որպեսզի բացառվի դրանց ռազմական նպատակներով օգտագործման հնարավորությունը։ Թուրքիան իրավունք ունի պահանջելու անվտանգության ավելի հստակ երաշխիքներ։ Այս լույսի ներքո կարևոր է նշել, որ Թուրքիան և տարածաշրջանի երկրները պետք է պատրաստ լինեն համատեղ գործողություններ ձեռնարկել կենսաանվտանգության մոնիտորինգ իրականացնելու և հնարավոր սպառնալիքները կանխելու համար։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular