ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուս սահմանապահների ամբողջական դուրսբերման մասին որոշում դեռևս չկա․ ԱԱԾ պետ (Տեսանյութ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նախնական պայմանավորվածություն կա, որ 2025 թվականի հունվարի 1-ից «Ագարակ» սահմանային վերահսկողության կետում սահմանային ամբողջական ծառայությունն իրականացվի ՀՀ սահմանապահ զորքերի կողմից, իսկ հայ-իրանական ընդհանուր սահմանին համատեղ ծառայության վերաբերյալ այս պահին ընթանում են քննարկումներ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը՝ անդրադառնալով հայկական և ռուսական սահմանապահ ուժերի կողմից հայ-իրանական սահմանին ծառայություն իրականացնելու վերաբերյալ վերջին փոփոխություններին։

Պատասխանելով հարցին, թե մոտ ապագայում  հնարավո՞ր է, որ ինչպես հայ-իրանական, այնպես էլ հայ-թուրքական սահմանին ծաառայությունը միայն հայ սահմանապահներն իրականացնեն, այսինքն՝ ռուս սահմանապահներն ամբողջությամբ դադարեցնեն ծառայությունը ՀՀ սահմաններին, ԱԱԾ տնօրենն ասաց՝ դեռևս նման որոշում չկա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular