ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ ԳԱԱ-ն համագործակցության համաձայնագրեր է կնքել Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Սանկտ Պետերբուրգի բաժանմունքի և Սանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական համալսարանի հետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 24-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում կնքվել են համագործակցության համաձայնագրեր Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Սանկտ Պետերբուրգի բաժանմունքի և Սանկտ Պետերբուրգի Պետրոս Մեծի պոլիտեխնիկական համալսարանի միջև։ Նպատակն է ամրապնդել համագործակցությունը գիտական, տեխնոլոգիական և գիտակրթական ոլորտներում։

Ինչպես հայտնում են ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնից,  համաձայնագրերը ստորագրել են  ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը և Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Սանկտ Պետերբուրգի բաժանմունքի նախագահ, Սանկտ Պետերբուրգի Պետրոս Մեծի պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր, ակադեմիկոս Անդրեյ Ռուդսկոն։

ՀՀ ԳԱԱ նախագահը, շնորհավորելով գործընկերներին Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի 300-ամյա հոբելյանի առթիվ, նշել է, որ համագործակցությունը Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության գիտական ​​կազմակերպությունների և գիտնականների միջև ներկայում հաջողությամբ զարգանում է։  

 «ՀՀ ԳԱԱ ինստիտուտները երկար տարիներ համագործակցում են Սանկտ Պետերբուրգի ինստիտուտների հետ ֆիզիկայի, մաթեմատիկայի, բնական և հումանիտար գիտությունների բնագավառներում։ Այսօր այդ փոխգործակցությունը կամրապնդվի համաձայնագրով, որը լրացնում է ՌԳԱ-ի և ՀՀ ԳԱԱ-ի միջև նախկինում ստորագրված գիտատեխնիկական համագործակցության մասին փաստաթուղթը։ Համաձայնագրին կցված է ճանապարհային քարտեզ, որը ներառում է համագործակցության ոլորտներն ու թեմաները», - ասել է Աշոտ Սաղյանը։

Հանդիպման մասնակիցներին ողջունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ով շեշտել է Ռուսաստանի և Հայաստանի միջև կառուցողական փոխգործակցության կարևորությունը գիտական ​​և կրթական ոլորտներում։ «Այս փաստաթղթերը և դրանց իրագործումը նպատակ ունեն ընդլայնել այդ փոխգործակցությունը։ Ռուսաստանի ավելի քան 25 առաջատար գիտական ​​հաստատությունների ու կազմակերպությունների և Հայաստանի ավելի քան 30 գիտական ​​ինստիտուտների և կենտրոնների գիտնականները սերտ համագործակցությամբ կաշխատեն լուծել բարդ խնդիրներ։ Այս փոխգործակցությունը լավ օրինակ է, թե ինչպիսի մոտեցում պետք է լինի մեր երկրների հարաբերություններում մի կողմից, իսկ մյուս կողմից՝ հարմարեցնելու կուտակված ներուժը նոր կարիքների և նոր իրողությունների համար։ Ցանկանում եմ իմ անկեղծ շնորհակալությունը հայտնել ԳԱԱ-ի և ՌԳԱ-ի ղեկավարությանը երկկողմ գիտակրթական համագործակցության ոլորտում բարձր տեխնոլոգիական նախագծերի նախաձեռնման և խթանման համար», - ասել է Սերգեյ Կոպիրկինը։

ՌԳԱ Սանկտ Պետերբուրգի բաժանմունքի նախագահ, Սանկտ Պետերբուրգի Պետրոս Մեծի պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Անդրեյ Ռուդսկոն նշել է. « Վստահ եմ՝  այս փաստաթղթերի ստորագրումը կարևոր քայլ կլինի Հայաստանի հետ կապերի ամրապնդման ուղղությամբ, որի հետ մեզ երկար տարիներ միավորում է եղբայրական պատմությունը» 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular