Ուզում եք ասել, որ ԳՇ պետը պետք է զենք վերցնի և գնա ադրբեջանցիներին Ջերմուկից հանի՞. Էդվարդ Ասրյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲանակում զինվորների ինքնասպանությունների դեպքերի վերաբերյալ քանակական համեմատություն ճիշտ չէ կատարել: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը:
«Յուրաքանչյուր զինծառայողի կյանք՝ լինի սպա, թե ժամկետային, թանկ է: Ես կարող եմ ասել, որ 2022-23թթ-ին դեպքերի աճ չունենք: Ես ունեմ իմ համեմատական թվերը, բայց դրանք հրապարակման ենթակա չեն»,- ասաց նա:
ԳՇ պետը հրաժարվեց պատասխանել Ջերմուկից ադբեջանցիների հեռանալու մասին հարցերին:
«Խնդրում եմ ինձ այդ հարցը այլևս չտալ, դա ռազմավարական օպերատիվ նշանակության հարց է և հանրության առաջ հրապարակման ենթակա հարց չէ: Ձեր հարցադրումով ուզում եք ասել, որ ԳՇ պետը պետք է զենք վերցնի և գնա նրանց այնտեղից հանի՞, ճիշտ հարց չեք տալիս»,- ասաց ԳՇ պետը: