ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … հարսանեկան զգեստ

ՖՈՏՈ

Ամուսնությունը և երեխայի ծնունդը ցանկացած կնոջ կյանքում ամենակարևոր իրադարձություններն են: Եվ զարմանալի չէ, որ յուրաքանչյուր հարսնացու առանձնահատուկ հոգատարություն է ցուցաբերում հարսանեկան զգեստ ընտրելիս, որով նա պետք է շլացուցիչ գեղեցիկ տեսք ունենա հարսանեկան արարողության ժամանակ։ Ըստ հաստատված ավանդույթի հարսնացուի դասական զգեստը պետք է լինի սպիտակ, թեև գունային գունապնակը սահմանափակված չէ։ Բացի դա շղարշն է համարվում հարսանեկան զգեստի անբաժանելի մաս։

Հարսանյաց զգեստների պատմությունը երկար ճանապարհ է անցել ընդգրկելով դարեր: Ժամանակի ընթացքում նորաձևությանը, որոշակի ժողովրդի մշակույթին և դարաշրջանին համապատասխան հարսանյաց զգեստները փոխել են ոճերն ու գույները, բայց մի բան է  մնացել անփոփոխ, դա պետք է լինի ամենագեղեցիկ զգեստը, որը կխորհրդանշի սերն ու երջանկության հույսն ապագա ընտանեկան կյանքում:

Շատ դարերի ընթացքում յուրաքանչյուր ժողովուրդ ունեցել է իր ավանդույթները, հայացքներն ու գաղափարները աղջկա հարսանեկան հագուստի վերաբերյալ: Հին ժամանակներից ի վեր հարուստ հարսնացուների հանդերձանքը պատրաստվել է լավագույն և թանկարժեք գործվածքներից՝ ասեղնագործված ոսկով և մարգարիտներով։ Ցածր ծագում ունեցող հարսնացուների համար ավելի պարզ գործվածքներ էին վերցվում, իսկ որպես զարդարանք հաճախ օգտագործվում էին ծաղիկները։

Հին հունական հարսնացուին հագցնում էին երկար սպիտակ զգեստ՝ պատրաստված թեթև գործվածքից, ամրացված ուսերին գեղեցիկ ճարմանդներով («պեպլոս»): Հին Եգիպտոսում հարսի հանդերձանքը մարմնին փաթաթած թանկ կտորն էր: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել խորհրդանշական իմաստով լցված զարդերին՝ մատանիներ, գոտիներ, դիադամներ։ Միջնադարում հարսնացուի երկար նեղ զգեստը լրացվում էր երկար թևերով, որոնք գրեթե հասնում էին գետին։ Հարուստ հարսնացուները նախընտրում էին կարմիր և մանուշակագույն զգեստներ, իսկ աղքատ աղջիկների զգեստները շագանակագույն և բեժ էին։ Նկատի ունեցեք, որ հարսանեկան զգեստը, ինչպես նաև «հարսանյաց զգեստ» տերմինը, հայտնվել է ավելի ուշ, մինչ այդ այն զգեստը, որով հարսնացուն գնում էր եկեղեցի, որտեղ էլ տեղի էր ունենում ամուսնությունը կոչվում էր նախաամուսնական:

Վերածնունդը նորություն է բերել նաև հարսնացուի հագուստին։ Զգեստն արդեն չէր թաքցնում կազմվածքը, փափուկ գործվածքներն ընդգծում էին մարմնի բնական գծերը։ Նորաձև էին ատլասե սպիտակ զգեստները՝ զարդարված ասեղնագործությամբ և մարգարիտներով։ Հենց այդ մոդելն է դիմացել ժամանակի փորձությանը և դարձել դասական հարսանյաց զգեստ։ Ռոկոկոյի դարաշրջանում հարսնացուի հանդերձանքը բազմաշերտ կիսաշրջազգեստներով ու ծալքերով  շքեղ ու բարդ հագուստ էր, որը կրում էին կեղծամով:  Հետագայում վերադարձան լիարժեք կիսաշրջազգեստներն ու կրինոլինները, սակայն ժանյակների, ծոպերի և այլ դետալների ավելի փոքր քանակությամբ: Ենթադրվում է, որ Եվրոպան իր ավանդական սպիտակ հարսանյաց զգեստ ունենալով պարտական ​​է թագուհի Վիկտորյային, ով իր իսկ հարսանիքին (1840 թվական) կրել է սպիտակ փափուկ կրինոլին կրեմի երանգով հարսանյաց զգեստ: Այդ պահից էլ սկսվել է հարսանեկան զգեստների նորաձևության պատմությունը:

Իսկ նորաձևության աշխարհն արագ և փոփոխական է: 20-րդ դարի սկզբին չափից դուրս շքեղությունը վերացավ կանացի զգեստներում, կիսաշրջազգեստները դարձան ուղիղ, կորսետների նորաձևությունը վերացավ։ 20-ականներին հարսանյաց զգեստները մինչև ծնկները «կարճացվեցին», ճիշտ է, զգեստը ետևում դեռ երկար էր և հաճախ քուղ ուներ։ 30-ականների նորաձևությունը բնութագրվում է լակոնիկ կտրվածքով և նվազագույն դեկորացիաներով զգեստ: 40-ականների հարսանեկան նորաձևությունը պահպանում էր նվազագույն դեկոր, կիսաշրջազգեստները շատ լայն չէին, վզնոցը շատ խորը չէր, իսկ ուսի գիծն արհեստականորեն ընդլայնվում էր ուսադիրների օգնությամբ: 50-ականներին դասական հարսանյաց զգեստների հետ մեկտեղ, հարսնացուների համար հայտնի ուրվագիծը ծնկներից ցած ընկած փեշն էր: Միաժամանակ ընդգծված էր գոտկատեղը։ 60-ականների հարսանյաց զգեստների տարբերակիչ հատկանիշն էին կարճ, ծնկից վեր բարձր գոտկատեղով կիսաշրջազգեստները։ Ոչ այնքան համարձակ հարսնացուները նախընտրում էին մինչև ծնկները հասնող զգեստներ։ Չնայած հանդերձանքի հիմնական հատկանիշը շղարշն էր, զգեստները կարող էին լինել ոչ միայն սպիտակ, այլ նաև այլ գույների:

Իսկ 80-ականներին հարսնացուներն անգամ հարսենական տաբատ  էին կրում: 90-ականներից ի վեր հարսնացուի հանդերձանք են վերադարձել կիսաշրջազգեստները և կորսետները՝ խորը կտրավածքներով և զանգվածային դեկորներով, շքեղ թագով և երկար շղարշով: Իսկ ահա 2000-ականներին հարսանյաց զգեստներն ավելի հանգիստ ու հարմարավետ դարձան։ Ժամանակակից հարսանեկան նորաձևությունը բազմազան է և տարբեր: Հարսնացուի կերպարը մեծապես կախված է նրա անձնական ճաշակից և ոճի զգացումից, և դրանում նրան օգնում են բազմաթիվ դիզայներական հավաքածուները։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular