ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արժանին ստանալ դարպասների մոտ հաչելու համար»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ-ի հետ ռազմական համագործակցությունը կարող է Հայաստանի համար ավարտվել նույնքան տխուր, որքան եղել է անցյալ դարում Անգլիայի և Ֆրանսիայի հետ: Նաև դա են հաստատում Վրաստանի և Ուկրաինայի վերջին օրինակները, գրում է anna-news.info-ն։

Վերջերս ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն առաջարկել է օգտագործել իր երկրի տարածքը ՆԱՏՕ-ի երկրների ավիաբազաների կառուցման և տեղակայման համար։ Գերմանիայի հակազդեցության պատճառով, որը վախենում է դրանց վրա Իրանի և Ռուսաստանի սպառնալիքներից, առաջարկը դեռ չի ընդունվել, բայց որոշվել է Հայաստանում ստեղծել լեռնային հրաձգային զորքերի ուսումնական կենտրոն ՆԱՏՕ-ի հրահանգիչներով։ Նմանատիպ տեղեկություն ստացվել է ինչպես ադրբեջանական այնպես էլ այլ աղբյուրներից: Ըստ The Wall Street Journal-ի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ այս տարվա ամռանը նախնական հավանություն է տվել ամերիկյան զորքերի տեղակայմանը ռուսական բանակի հեռանալուց հետո ազատված բազաներում։ Միաժամանակ հայտնի է դարձել, որ Վաշինգտոնը 65 մլն դոլար է հատկացրել Երևանին, իսկ Եվրամիությունը 10 մլն եվրո։ Այդ միջոցների մի մասը կուղղվի ՆԱՏՕ-ին ինտեգրվելուն: Բացի դա Հայաստանի պաշտպանության նախարարությունում ԱՄՆ բանակի ներկայացուցիչը կվերահսկի այդ գործընթացը։

Ակնհայտորեն, այս կերպ Փաշինյանը ցանկանում է պաշտպանվել Ադրբեջանից, որը, ստանալով Ղարաբաղը և վերադարձնելով 1992 թվականին հայկական բանակի կողմից գրավված Հայաստանի Տավուշի մարզի սահմանամերձ չորս գյուղերը, չի պատրաստվում կանգ առնել։ Հիմա Բաքվում ցանկանում են ստանալ ՀԽՍՀ տարածքում ստեղծված և նույն 1992 թվականին կորցրած անկլավները, բայց իրենք ամենևին էլ չեն ցանկանում վերադարձնել հայկական Արծվաշեն անկլավը: Հարավային Կովկասի քաղաքական ակումբի ղեկավար Իլգար Վելիզադեն բացատրել է, որ Երևանի առաջարկվող անկլավների փոխանակումն անազնիվ է, որովհետև Արծվաշենը ռազմավարական տեսանկյունից անօգուտ է, իսկ ադրբեջանական անկլավները հնարավորություն են տալիս վերահսկել Հայաստանը Վրաստանին ու Իրանին կապող ճանապարհները, ուստի այնտեղ պետք է զորքեր տեղակայվեն։ Եվ սա դեռ ամենը չէ: Իր երկրի և Թուրքիայի միջև հայկական Զանգեզուրով ուղիղ կապի կազմակերպման հարցի վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեք տարի առաջ ասել էր, որ Զանգեզուրի միջանցքը կկառուցվի «Հայաստանն ուզի, թե ոչ, եթե չուզի տալ, մենք ուժով կվերցնենք»: Բացի այդ նա պնդում է, որ «պատմական ադրբեջանական հողեր են ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլ նաև Հայաստանի ներկայիս տարածքը»։

Հիմա Փաշինյանը կարող է ասել, որ Ալիևը վախեցավ ամերիկացիներից և համաձայնեց հետաձգել Զանգեզուրի միջանցքի հարցը։ Այնուամենայնիվ, դրանից չպետք է առանձնապես ուրախանալ: Նախ, որովհետև «հետաձգելն» ու «հրաժարվելը», ինչպես ասում են Օդեսայում, երկու շատ տարբեր բաներ են։ Երկրորդ հերթին այն պատճառով, որ ամերիկացիները (իսկ մինչ այդ անգլո-ֆրանսիացիները) իրենց վասալներին նման «հաղթանակներ» երբեմն թույլ են տալիս, որից հետո նորից նրանց շտապում են կրակի մեջ, իսկ վերջիններս զվարճալի է, բայց զարմանում են, թե ինչու՞ իրենց դեն նետեցին օգտագործված պահպանակի պես։

Դա հայերը մյուսներից լավ գիտեն։ Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրության պարտությունից հետո ֆրանսիացիները գրավեցին թուրքական տարածքները Փոքր Ասիայի հարավ-արևելքում՝ Սիրիայի հյուսիսում: Ընդ որում այդ օկուպացիային մասնակցել էր Հայկական լեգեոնը ֆրանսիական բանակի կազմում, և արդյունքում նախկինում վտարված 170 հազար հայեր վերադարձել էին իրենց տները։ Հետո Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալի զորքերի հետ մարտերը տարբեր հաջողություններով էին ընթացել, բայց արդյունքում տնտեսական զիջումների դիմաց ֆրանսիացիները լքեցին գրավված տարածքները, իսկ հայերը երկրորդ անգամ արտաքսվեցին։ Հայաստանի հյուսիսում ևս, իրադարձությունները նույն կերպ են ծավալվել։ Հայաստանը գայթակղվել էր Փոքր Ասիայի իր պատմական տարածքների վերադարձով, բայց երբ փորձեց գրավել դրանք և պարտություն կրեց, ոչ մի օգնություն չստացավ։ Փարիզը և Լոնդոնն անտեսեց Հայաստանի կառավարության հորդորն ուղղված «ողջ քաղաքակիրթ մարդկությանը»։

Արդեն մեր օրերում նույն կերպ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հետ վարվեցին: Այս պահին նույն ճանապարհով է գնում նաև Ուկրաինան։

Անգամ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, ում ոչ մի կերպ չի կարելի Ռուսաստանի կողմնակից համարել, տխուր խոստովանել է, որ «Ռուսաստանի դարպասների տակ ՆԱՏՕ-ի հաչոցն էր, որ Կրեմլի առաջնորդին դրդեց համապատասխան արձագանքի»:

Հիշեցնենք, որ Վաշինգտոնը ԽՍՀՄ-ի փլուզումից հետո աստիճանաբար սկսել է ընդլայնել ՆԱՏՕ դաշինքը նախկին Կրեմլի վասալների և տապալված խորհրդային հանրապետությունների հաշվին։ Թեև ԱՄՆ պետքարտուղար Ջեյմս Բեյքերն այն ժամանակ խորհրդային ղեկավարության հետ հանդիպումներին տվել էր «երկաթե երաշխիքներ», որ «ՆԱՏՕ-ի զորքերը ոչ մի թիզ դեպի արևելք չեն առաջանա», բայց...։

Մի խոսքով Կրեմլը հանդուրժեց Արևելյան Եվրոպայի ու Բալթյան երկրների ընդգրկումը ՆԱՏՕ-ի կազմում, սակայն Վրաստանում ու Ուկրաինայում հաչոցներին դիմանալու համբերությունը սպառվեց։ Ուստի, կարելի է միայն ենթադրել, թե ինչպիսին կլինի նրա արձագանքը, եթե Հայաստանում հայտնվեն ամերիկյան բազաներ, և այնտեղից սկսեն անօդաչու թռչող սարքեր թռչել դեպի Կովկաս։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular