ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թել Ավիվի մոտակայքում Բեռնատարը մխրճվել է ավտոբուսի կանգառի մեջ. կան տուժածներ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թել Ավիվից դեպի հյուսիս գտնվող Գլիլոտ շրջանում բեռնատարը մխրճվել է ավտոբուսի կանգառ մեջ, կան տուժածներ: Այս մասին հայտնում է Իսրայելի ոստիկանությունը։
 
«Միջադեպ է գրանցվել Cinema City Glilot-ին հարող ավտոբուսի կանգառի մոտ։ Բեռնատարը մի քանի մարդու է վրաերթի ենթարկել։ Դեպքի վայր են մեկնել ոստիկանության ւժեր: Ներկայումս պատահարի հանգամանքները քննվում են», - ասված է հաղորդագրության մեջ:
Դեպքի վայրից հիվանդանոցներ են տարհանվել 10 տուժածներ, մյուսներին տեղում ցուցաբերվում է օգնություն, հայտնում են բժիշկները:
Ոստիկանությունը կատարվածը դիտարկում է որպես ահաբեկչություն։
Ինչպես փոխանցում են իսրայելական լրատվամիջոցները՝ վարորդը չեզոքացվել է։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular