ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փրկության ճանապարհը. Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Խաչի գյուտի օրը

ՄՇԱԿՈՒՅԹ

Խաչը մահվան գործիք էր, սակայն Աստծո Որդու շնորհիվ խաչը դարձավ մեղքի ու մահվան դեմ հաղթանակի, փրկության գործիք, ճանապարհ՝ ժառանգելու հավիտենական կյանքը։ Պատահական չէ, որ Հայ Առաքելական Եկեղեցին ունի Սուրբ Խաչին նվիրված չորս տոն, որոնցից վերջինը՝ Խաչի գյուտի տոնը, այս տարի կնշվի հոկտեմբերի 27-ին: Մեր փրկությունը խաչի միջոցով է, այսինքն՝ Խաչյալի, հիշեցնում է մայրաքաղաքի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը՝ հորդորելով քաղաքացիներին տոնին մասնակցել Սուրբ Պատարագին: Այս մասին նշում է Qahana.am-ը։

Երբ Խաչը գտնվեց 

Սրբազան ավանդությունը վկայում է, որ Քրիստոսի Խաչափայտը 2 անգամ՝ առաջին և 4-րդ դարերում, թաքցրել են, հետագայում այն գտնվել է:

Քրիստոսի համբարձումից հետո Նրա Խաչափայտը գտնվում էր լքված ու մոռացված վիճակում: Հրեաները այն, ավազակների խաչերի հետ, ծածկել էին հողով: Երբ Հռոմի Կլավդիոս կայսեր կինը՝ Պատրոնիկեն, որը քրիստոնյա էր, ուխտի է գնում Երուսաղեմ, իր միջամտությամբ դրանք հանվում են հողի տակից: Հասկանալու համար, թե որն է Հիսուսի Խաչափայտը, դրանց են մոտեցնում մահացած մի աղջկա: Նա Քրիստոսի Խաչի հպումից կենդանանում է: Երուսաղեմի առաջին եպիսկոպոս Հակոբոս Տյառնեղբայրը Խաչը բարձրացնում է Երուսաղեմի տաճարում։

Ըստ ավանդության՝ եպիսկոպոսը կայսրուհուն է նվիրում Խաչից մի մաս, որը նա տանում է Հռոմ: Մասունքը հետագայում անցնում է նրա ազգականին՝ Հռիփսիմեին, որը իր հետ այն բերում է Հայաստան:

Հետագայում, երբ Հռոմի կայսր է դառնում Ներոնը, մեծ հալածանքներ է սկսվում Տիրոջ Եկեղեցու դեմ: Հրեաները սպանում են Հակոբոս Տյառնեղբորը և Խաչափայտը թաղում Գողգոթայի վրա, տեղը վերածվում է աղբանոցի: 

Երբ Խաչը գտնվեց 2-րդ անգամ

327 թվականին Կոստանդին կայսեր մայրը՝ Հեղինեն, Խաչը գտնելու նպատակով այցելում է Երուսաղեմ, քանի որ տեսիլք էր տեսել, որ պետք է գտնի սրբությունն ու տաճար կառուցի: Խաչի տեղը գիտեր միայն Հուդա անունով մի հրեա, որը սկզբում հրաժարվում է օգնել, բայց 6-օրյա բանտարկությունից հետո համաձայնում է: Կայսրուհին Գողգոթայում կառուցում է Սուրբ Հարություն անունով տաճար, որտեղ բարձրացնում է Քրիստոսի Խաչը: Հուդան քրիստոնեություն ընդունելով՝ դառնում է Երուսաղեմի Կյուրեղ եպիսկոպոսը:

Ճանապարհ՝ ճանաչելու Տիրոջը

Եթե նախկինում խաչը խորհրդանշում էր մահ, վերջակետ, այսօր քրիստոնյաների համար այն կյանքի սկիզբ է, հիշեցնում է Տեր Բարդուղիմեոսը: 

Ինչո՞ւ էին հրեաները թաքցնում քրիստոնյաների խորհրդանիշը, հոգևորականը պատասխանում է.

«Սուրբ Խաչափայտի վրա հեղվել էր Քրիստոսի արյունը, և հրաշքներ էին տեղի ունենում: Հրեաները փորձում էին այդ սրբությունը վերացնել, որպեսզի մարդիկ չճանաչեն Աստծուն, խաչի միջոցով դարձի չգան»։

Ըստ քահանայի` այսօր` 21֊րդ դարում, ևս կարելի է ականատես լինել նման իրավիճակի։

«Այսօր էլ հաճախ մեր գործողություններով, հրեաների նման, խաչը «թաքցնում ենք», երբեմն ամաչում աղոթել, ապրել քրիստոնյային վայել կյանքով։ Խաչը գտնել մեր մեջ նշանակում է հիշել, որ Հիսուս Քրիստոս մեզ համար խաչվեց, ապրել արժանի կյանքով, հեռու մնալ մեղքից։ Աստված ցույց է տալիս ճանապարհը, որ կարողանանք ճանաչել Տիրոջը, ամրանանք մեր հավատքի մեջ: Խաչը մեզ համար կյանքի բովանդակային փոփոխության խորհուրդն ունի»,- նշում է քահանան:

Հայ Առաքելական Եկեղեցին ունի Խաչին նվիրված ևս երեք տոն` Երևումն Սուրբ Խաչի, Վարագա Սուրբ Խաչի և Խաչվերաց:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular