ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավտովթար՝ Երևանի կենտրոնում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ՝ հոկտեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։20-ի սահմաններում Սարյան-Ամիրյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 29-ամյա Ռուբեն Թովմասյանի վարած «BMW» մակնիշի, 45-ամյա Էմիլ Բաբայանի վարած «Lada» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Արտակ Գրիգորյանի վարած «BMW X6» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Տիգրան Խուդանյանի գլխավորությամբ։ 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Էդգար Դարբինյանն ու Արման Սարինյանը։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular