13 բան, որ ձեր մարմինն ասում է ձեր մասին
ՖՈՏՈBlogNews.am-ը գրում է.
1. Գիտնականները պարզել են, որ կարմրահերներն ավելի զգայուն են ցավի հանդեպ: Սովորաբար վիրահատությունից առաջ բժիշկները նրանց 20%-ով ավելի բարձր չափաբաժնով ցավազրկող են տալիս, քան մյուսներին:

2. Բազմաթիվ հետազոտություններ փաստում են այն մասին, որ ոչ սիմետրիկ դեմքով մարդիկ ավելի լավ ղեկավարներ կարող են լինել:

3. Փաստորեն՝ 83%-ով ավելի հավանական է, որ մոծակները կխայթեն առաջին կարգի արյուն ունեցողներին:
4. Եթե ձեր ցուցամատն ավելի երկար է, քան մատնեմատը, ապա ավելի քիչ հավանական է, որ կունենաք շագանակագեղձի քաղցկեղ կամ սրտի հետ խնդիրներ:

5. Ուսումնասիրությունները պարզել են, որ ականջի բլթակի ծալվածքն ու սրտի հետ կապված խնդիրների առաջացումն ուղիղ կապ ունեն միմյանց հետ. սրտանոթային հիվանդություններից մահացած տղամարդկանց 72%-ի և կանանց 67%-ի ականջի բլթակն ուներ ծալքեր (ինչպես պատկերված է նկարում):

6. Դեմքի արտահայտություններն ուսումնասիրող մասնագետ Ջին Հեները պարզել է, որ երկար հոնքերով մարդիկ ավելի հեշտ են ազատվում սթրեսից, ունեն շատ ընկերներ և ամեն հարցում փորձում են օգնության ձեռք մեկնել:

7. Մեկ րոպեում աչքերը 6-10 անգամից ավել թարթելը նշանակում է, որ անձը հրապուրված է իր զրուցակցով:

8. Մազերը շատ բան կարող են ասել ձեր և ձեր վատ սովորությունների մասին: Որոշ թմրանյութեր մազերի մեջ անջնջելի հետքեր են թողում: Օրինակ՝ անգլիացի գրող Ջոն Քիթի մահվանից 165 տարի անց նրա մազերի բաղադրության մեջ մորֆինի հետքեր էին հայտնաբերվել:

9. Ըստ վիճակագրական տվյալների՝ կարճահասակներն ավելի երկար են ապրում, քան իրենց բարձրահասակ ընկերները:

10. Բաց կարմիր և փայլուն լեզուն հավանաբար նշան է, որ ձեր օրգանիզմում երկաթի կամ վիտամին B12-ի պակաս կա:

11. Պարզած դրեք ձեր ձեռքը որևէ հարթ առարկայի վրա։ Եթե բնական դիրքում մատներն իրարից հեռու են, ապա հավանաբար ինքնուրույն մարդ եք, ով պատրաստ է անցնել տարբեր փորձությունների միջով:

12. Նյարդային վիճակում մազերը, հոնքերը կամ թարթիչները պոկելը նշանակում է, որ պերֆեկցիոնիստ եք:

13. Գիտնականները հետազոտություններ են արել և պարզել, որ հին լուսանկարներում ժպտալն ազդում է հաջողակ ամուսնական կյանք ունենալու վրա: Հոգեբանները ուսումնասիրել են մարդկանց՝ դպրոցն ավարտելիս արված լուսանկարները, և պարզել, որ լայն ժպիտով լուսանկարվածներից ոչ ոք հետագայում չի բաժանվել ամուսնուց/կնոջից, մինչդեռ սառը և չժպտացող անձանց 25%-ն ամուսնալուծվել են:
