ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այգեստան թաղամասի տներից մեկում լսվել է պայթյունի ձայն՝ հրդեհի բռնկումով. Հայտնաբերվել է տղամարդու դի. Մանրամասներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նոր մանրամասներ են հայտնի դարձել այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Երեւանում տեղի ունեցած ողբերգական դեպքից:

Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 04։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նախկին Այգեստան 11, այժմ Միքայել Չայլախյան փողոցի տներից մեկում պայթյունի ձայն է հնչել, իսկ արդեն ժամը 04։15-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ նշված փողոցի 125/1 տանը պայթյունի ձայն է լսվել և նկատվում է կրակ ու ծուխ։

Դեպքի վայր է ժամանել Երևանի թիվ 8-րդ և թիվ 1-ին հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ։

Պարեկների, ինչպես նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողների այսքան շատ ժամանման պատճառը նրանում էր, քանի որ նշված հասցեին մոտենալու համար փրկարարների համար մեծ դժվարություն էր  առաջացել, քանի որ մի քանի կմ-ոց փողոցը նեղ էր և դժվարանցանելի, իսկ բնակիչները իրենց ավտոմեքենաները կայանել էին փողոցում, ինչը թույլատրելի էր, քանի որ նրանք հենց այդտեղ էլ պետք է կայանեին իրենց տրանսպորտային միջոցները, բայց պարեկներն ու ոստիկանները մեծ թվով ավտոմեքենաներ տարհանել են:

Հրշեջները մարելով 15 քառակուսի մետր հատվածում առաջացած կրակը հատակին հայտնաբերել են տղամարդու այրված դի։

Տեղում տան սեփականատեր Արայիկ Մ․-ն հայտնել է, որ բնակարանը, որտեղ տեղի է ունեցել ողբերգական դեպքը գազաֆիկացված երբևե չի եղել։

Ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 62-ամյա Գագիկ Թ․-ն։

Դեպքի փաստով քննչական 3-րդ բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն և պարզվում է, թե ինչն է եղել պայթյունի պատճառը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular