ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը մնում է Ռուսաստանի այն առանցքային գործընկերը, ով օգնում է շրջանցել պատժամիջոցները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Euronews կայքում հրապարակված հոդվածում ասվում է, որ Հայաստանը, Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից ի վեր, Ռուսաստանի համար դարձել է Արևմուտքի պատժամիջոցները շրջանցելու կարևոր գործընկեր, գրում է Avia.pro-ն։ Երկիրն օգտագործում է թանկարժեք քարերի և ոսկու վերաարտահանման հնարավորությունը, ինչը զգալիորեն մեղմացնում է Մոսկվայի վրա պատժամիջոցների ճնշման բացասական հետևանքները։

Հայաստանի տնտեսական աճի առանցքային ցուցանիշներից է ադամանդի արտահանումը։ Ինչպես նշում է Euronews-ը, 2023 թվականին Հայաստանն արտահանել է 4,5 միլիոն կարատ ադամանդ, ինչը 30 անգամ գերազանցում է բուն հանրապետության արտադրության ծավալները։ Դա խոսում է այն մասին, որ այդ թանկարժեք քարերի զգալի մասը գալիս է Ռուսաստանից և հետագայում վերաարտահանվում է Հայաստանի տարածքով` շրջանցելով ռուսական ռեսուրսների վրա դրված սահմանափակումները:

Հայաստանի նման գործողությունները, ինչպես նշված է հոդվածում, օգնում են նվազեցնել Արևմուտքի պատժամիջոցների ազդեցությունը Ռուսաստանի տնտեսության վրա և ամրապնդել Մոսկվայի և Երևանի միջև առևտրատնտեսական կապերը։ Դրա արդյունքում Հայաստանը կարողացել է տպավորիչ տնտեսական աճ ցուցաբերել։ Որպես եզրակացություն նշվել է, որ չնայած Մոսկվայի և Երևանի միջև առկա տարաձայնություններին, Հայաստանը եղել և մնում է Ռուսաստանի կարևորագույն գործընկերը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular