ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանը հայտարարել է՝ կօգտվի Իսրայելին պատասխանելու իրավունքից

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանը, հիմնվելով ՄԱԿ-ի կանոնադրության վրա, իրեն պարտավորված է համարում արձագանքել Իրանի տարածքի վրա Իսրայելի հարձակմանը։ Այս մասին ասված է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

«Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է Սիոնիստական ​​ռեժիմի ագրեսիվ գործողությունները Իրանի ռազմական կենտրոնների դեմ և դրանք դիտում է՝ որպես միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության, մասնավորապես՝ տարածքային ամբողջականության կամ այլ երկրների քաղաքական անկախության դեմ ուժի սպառնալիքից կամ ուժի կիրառումից զերծ մնալու մասին սկզբունքի ակնհայտ խախտում»,- ասված է հայտարարության մեջ։ Դրանում ասվում է, որ «Իրանը, ելնելով օրինական պաշտպանության իր անօտարելի իրավունքից, որն արտացոլված է նաև ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածում, իրեն վերապահում է արտաքին ագրեսիայի գործողություններից պաշտպանվելու իրավունք և պարտավորություն»:

«ԱՄՆ-ի և արևմտյան երկրների աջակցությունը Իսրայելի «հանցավոր գործողություններին» Մերձավոր Արևելքում անկայունության պատճառ է հանդիսանում», -նշել են գերատեսչությունում։

«Անկասկած, տարածաշրջանում Սիոնիստական ​​ռեժիմի օկուպացիայի, անօրինական գործողությունների և հանցագործությունների շարունակությունը, այն է՝ Պաղեստինի ժողովրդի ցեղասպանությունը և Լիբանանի դեմ ագրեսիան, որոնք իրականացվում են Միացյալ Նահանգները և արևմտյան որոշ այլ երկրների ռազմաքաղաքական լիակատար աջակցությամբ, տարածաշրջանում լարվածության և անկայունության հիմնական պատճառն են»,- ասվում է փաստաթղթում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular