ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը Հնդկաստանի օգնությամբ արդիականացնում է սեփական Սու-30ՍՄ կործանիչներն առանց Ռուսաստանի Դաշնության. ընդ որում այդ ռուսական «թռչունների» գնման վարկը դեռևս չի էլ վճարվել Ռուսաստանի գանձարան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայ զինվորականները ցանկանում են սեփական Սու-30ՍՄ-ների խորը արդիականացում իրականացնել հնդկական ռազմարդյունաբերական համալիրի օգնությամբ, գրում է overclockers.ru-ն։  Բարելավման շնորհիվ 4+ սերնդի այդ ինքնաթիռը կստանա ոչ միայն ավելի ժամանակակից էլեկտրոնիկա, ինչպիսիք է Հնդկաստանի սեփական արտադրության թռիչքային համակարգիչը և Uttam AFAR տիպի ռադարը, այլ նաև «օդ-գետին» ու «օդ-օդ» դասերի կառավարվող հրթիռային համակարգեր: Խոսքը RudraM ընտանիքի զինամթերքի և, համապատասխանաբար, Astra Mk1 հրթիռի մասին է։  Հայ ռազմական ավիատորներին չի գոհացնում նաև, իբր թե, «հնացած» N011M Bars ռադիոտեղորոշիչ կայանը:

Նաև ինչպես գրում է «Ռազմական ինֆորմատոր» հեռագրային ալիքը Դելիի և Երևանի միջև համագործակցության այլ տարբերակ էլ կա: Որպես պահեստային լուծում Հայաստանը կարող է ձեռք բերել հնդկական Սու-30ՄԿԻ-ներ։

 Բաց տվյալներով ներկայումս հայկական ռազմաօդային ուժերը զինված են 4 միավոր Սու-30ՍՄ կործանիչներով։ Սու-30ՍՄ-ը 4++ սերնդի ռուսական երկտեղանոց բազմանպատակային կործանիչ է։ Այն մշակվել է Սուխոյի նախագծային բյուրոյի կողմից և զանգվածաբար արտադրվում է Նովոսիբիրսկի ավիացիոն գործարանում: Այդ ինքնաթիռը ստեղծվել է Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժերի համար նախատեսված Су-30ՄԿԻ ինքնաթիռի հիման վրա։

Ենթադրվում է, որ Հայաստանում Սու-30ՍՄ-ների արդիականացման ընթացքում ռուսական հրթիռների մի մասը կփոխարինվեն հնդկական տարբերակներով։

 Բազային մոդելից Սու-30ՍՄ-ի հիմնական տարբերությունը տեղորոշիչի տեղադրումն է, որն ապահովում է մինչև 30 թիրախի հետևում և դրանցից յուրաքանչյուրի վրա մինչև չորս «օդ-օդ» հրթիռների ուղղորդում: Սու-30ՍՄ-ը հագեցած է նաև կապի փակ համակարգով, որը թույլ է տալիս տվյալների փոխանակում բանակային ավիացիայի և ցամաքային ուժերի կառավարման կենտրոններին։  Սու-30ՍՄ-ի մարտական ​​գործողության շառավիղը 1500 կմ է։ Սպառազինությունը ներառում է R-77 միջին հեռահարության կառավարվող հրթիռներ, R-73E մոտ հեռահարության հրթիռներ, Kh-31A հականավային հրթիռներ և KAB-500 կառավարվող ռումբեր։  Սու-30ՍՄ-ն ի վիճակի է մարտական ​​առաջադրանքներ կատարել գիշեր-ցերեկ գրաֆիկով, պարզ ու վատ եղանակային պայմաններում, ինչպես նաև, երբ հակառակորդն օգտագործում է էլեկտրոնային պատերազմի համակարգեր։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular