ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այլ բան դժվար էր սպասել. Հայաստանի խորհրդարանի ղեկավարը պաշտպան է կանգնել լրտեսներին ԵՄ-ից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Ազգային ժողովի նախագահը լրագրողների հետ զրույցում ասել է, որ եվրոպացի դիտորդները պետք է մնան երկրում առնվազն մինչև Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը, գրում է tsargrad.tv-ն։ Ալեն Սիմոնյանը նաև հավելել է, որ դրա անհրաժեշտությունը պարզ է, քանի որ Ադրբեջանը նախկինում Հայաստանին մեղադրել էր զորքեր տեղաշարժելու և նոր պատերազմի նախապատրաստվելու մեջ։ «Բայց եվրոպական դիտորդները եկան և արձանագրեցին, որ դա այդպես չէ»,- ամփոփել է խորհրդարանի նախագահը։

Հատկանշական է այն, որ նույնիսկ Հայաստանը երբեք չի տեսել այդ եվրոպացի դիտորդների զեկույցները։ Ուստի այնտեղ գրվածը մի մեծ գաղտնիք է: Ու թեև ԵՄ առաքելությունը հանրապետությունում վաղուց է, բայց եվրոպական երկրները չեն շտապում  պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ։ Եվ դա չնայած նրան, որ հրադադարի ռեժիմի խախտումներն ինչպես առաջ էին արձանագրվում, հիմա էլ են ժամանակ առ ժամանակ արձանագրվում։

Իսկ Ռուսաստանը համոզված է, որ եվրոպացի դիտորդների իրական նպատակը Հայաստանում չի սահմանափակվում միայն Բաքվի և Երևանի հաշտեցմամբ։ Նրանց համար ավելի կարևոր է Մոսկվայի դեմ լրտեսություն իրականացնելը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular