ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Թույլ հասարակություն՝ ուժեղ ռեժիմ». հայկական փակուղի, սյուներ սահմանին և Զանգեզուր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ընդդիմության հիմնական խնդիրն այն է, որ չորս տարի շարունակ օրակարգի այլընտրանքային հայեցակարգեր չեն ներկայացվել, ներքաղաքական իրադարձություններին և տարածաշրջանային խնդիրներին նվիրված ասուլիսում ասել է քաղաքական ստրատեգ Կարեն Քոչարյանը, գրում է eadaily.com-ը։ «Հենց որ որևէ քաղաքական ուժ կամ շարժում հասարակությանը նոր հայեցակարգ առաջարկի, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օրերը հաշված կլինեն։ Բայց այդ հայեցակարգը պետք է հիմնավորված լինի։ Ասել, թե Արցախը կվերադարձնենք այս պահին, իրատեսական չէ»,- ասել է Քոչարյանը։

Ըստ փորձագետի Երևանը չունի ներքաղաքական օրակարգ, քանի որ չկա ներքաղաքական քաղաքականություն: Հայաստանը, ըստ նրա, դարձել է խամաճիկ համաշխարհային քաղաքական ուժերի ձեռքում: «Աշխարհի բոլոր «կարմիր գծերը» ջնջվել են, իսկ խաղի հին կանոններն ամբողջությամբ վերացել են։ Կարելի է նույնիսկ ասել, որ համաշխարհային քաղաքականության խճանկարում այլևս չկան խաղի կանոններ, որոնք, ամենայն հավանականությամբ, կհանգեցնեն նորերի ի հայտ գալուն»,- ասել է Քոչարյանը։

Քաղաքական ստրատեգը կարծում է, որ այսօր բոլորը, հատկապես Հայաստանում, սառել են Վրաստանում ընտրական գործընթացների արդյունքների ակնկալիքով, որից հետո կսկսեն ի հայտ գալ տարածաշրջանի քաղաքական վեկտորի ուրվագծերը։ «Այս գործընթացների ֆոնին մենք չունենք մեր պետության անվտանգության երաշխիք։ Հաշվի առնելով Ադրբեջանի հռետորաբանությունը, Միլլի Մեջլիսի նախագահի հետ չեղարկված հանդիպումը, ադրբեջանական զորավարժությունները Նախիջևանի տարածքում և Սյունիքի ու Գեղարքունիքի մերձակայքում, ինչպես նաև Ալիևի հայտարարությունները, չի կարելի վստահ լինել, որ ոչինչ չի լինի»,- ընդգծել է փորձագետը։

Քոչարյանը նաև բացատրել է, թե ինչու է ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը շտապում խաղաղության պայմանագիր ստորագրել: «Այսօր երկրում ոչ մի կառույց նորմալ չի գործում։ Այդ առումով վարչապետին պետք է խաղաղության պայմանագիր ընտրություններից առաջ՝ սեփական իշխանության վերարտադրումն ապահովելու համար։ Դա է միակ պատճառը, որ Փաշինյանն այդքան շտապում է հաշտության պայմանագիր կնքել։ Հակառակ դեպքում նա մտավախություն ունի, որ իրեն կստիպեն արտահերթ ընտրություններ անցկացնել։ Օրինակ, եթե Ադրբեջանը հերթական լոկալ հարձակումը կատարի»,- կարծիք է հայտնել նա։

Իր հերթին, քաղաքագետ Ստեփան Դանիելյանը պնդում է, որ Հայաստանի հասարակության թուլությունն այս ռեժիմի միակ կենսական հենարանն է, հետևաբար միայն սահմանային սյունի կախարդական ուժի մասին միտքը կարող է աջակցել երկրի ներկայիս իշխանությանը։ Նման կերպ է փորձագետը մեկնաբանել Հայաստանի վարչապետի այն խոսքերը, որ բանակը չի կարող լինել պետության անվտանգության առանցքային տարր։ «Հայաստանի ներկայիս վարչապետը պնդում է, որ եթե բանակը մեր ազգային անվտանգության առաջին երաշխիքն է, դա նշանակում է, որ մենք անվտանգության համակարգ չունենք։ Իսկ մինչ այդ նա ասում էր, որ Տավուշի մարզի Կիրանց գյուղում տեղադրված սահմանային սյուները մեր անվտանգության երաշխիքն են, այսինքն դա սահման է, որը ճանաչում է թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը»,- նկատել է քաղաքագետը։

Ներկա աշխարհակարգի, ավելի ճիշտ աշխարհակարգի փլուզման պայմաններում, ոչ մի սահմանային սյուն անվտանգության երաշխիք չէ։ Դանիելյանը հիշեցրել է, որ սահմանային սյուները չեն փրկում այսօրվա Լիբանանին, չփրկեցին Աֆղանստանը, Իրաքը, Սիրիան և շատ այլ երկրներ «դեմոկրատական», «կոմունիստական» և «սիոնիստական» ագրեսիաներից։ «Ադրբեջանը Հայաստանը հռչակել է Արևմտյան Ադրբեջան, և սահմանային սյուները չեն կարող անվտանգության երաշխիք լինել»,- հավելել է փորձագետը։

Քաղաքագետն առաջարկել է Հայաստանի ներկայիս վարչապետի թեզերը դիտարկել այլ տեսանկյունից, այն է ինչո՞ւ նա չի ցանկանում, օրինակ, ունենալ բանակ, որն անվտանգության համակարգի մյուս տարրերի հետ միասին կլինի ամենակարևորը:

«Ունենալ մարտունակ բանակ նշանակում է ունենալ սպայական կորպուս, որը գործում է սպայական պատվի և հայրենասիրության գաղափարների հիման վրա, կրթական համակարգ, որտեղ դաստիարակվում է հայրենասիրությունը և դրա համար անհրաժեշտ արժեքային համակարգը՝ ազատ մտածող և արժանի քաղաքացիները, արդյունավետ և կազմակերպված սփյուռքը, որի ձևավորման գործում մեծ դեր ունի պետությունը, եկեղեցու նման ցանցային կառույցը, որին պետք է աջակցի պետությունը»,- ասել է նա։

Դանիելյանի խոսքով այդ ցուցակը կարելի է երկար թվարկել, բայց այստեղ կա նաև առանցքային խնդիր՝ պարկեշտ սպան, ուսուցիչը, քաղաքացին, գիտնականը, սփյուռքի ակտիվ անդամը, արդյունավետ եկեղեցին չեն հանդուրժի ներկայիս վարչապետին և նրա թիմին: «Անվտանգության ներկայիս համակարգն իր բոլոր բաղադրիչներով և այս իշխանությունն անհամատեղելի երևույթներ են։ Միայն ներկայիս թույլ, անարժան հասարակությունը, վախենալով արտաքին սպառնալիքից, կքվեարկի գործող ռեժիմի օգտին։ Մեր թուլությունն այս ռեժիմի միակ կենսական հենարանն է, ուստի միայն սահմանային սյունի կախարդական ուժի մասին միտքը կարող է աջակցել Հայաստանի գործող իշխանության իշխանության պահպանմանը»,- ամփոփել է փորձագետը։

Իր հերթին պատասխանելով «Զանգեզուրի միջանցքի» հարցում առաջընթացի վերաբերյալ թուրք պաշտոնյաների հայտարարությունների մասին հարցին, Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ, ռուս քաղաքագետ Անդրեյ Արեշևն ասել է. «Կարող եմ ենթադրել, որ նոր բանակցությունները բավականին ինտենսիվ են: Մինչ այդ մենք տեսել ենք թուրք նախարարների հայտարարությունները, մասնավորապես, Վրաստանում անցկացված ոչ պաշտոնական խորհրդակցությունների ժամանակ։ Դա մի քանի ամիս առաջ էր։ Խոսքը վերաբերում է Մեղրիի շրջանով Ադրբեջանի հիմնական տարածքի, Նախիջևանի և Թուրքիայի միջև ուղիղ կապի հաստատման խնդրին։ Կարծում եմ, որ թուրք նախարարների և թուրք պաշտոնյաների ներկայիս հայտարարությունները վկայում են այն մասին, որ բանակցությունները բավականին հաջող են ընթանում, և, հավանաբար, որոշ հարցեր, որոնք մնում էին չլուծված, այսպես թե այնպես լուծվում են։ Կրկին կարելի է ենթադրել, որ խոսքը գնում է ընկերություն, կազմակերպություն գտնելու մասին, որը կձեռնարկի Սյունիքի մարզի Մեղրիի հատվածի քանդված երկաթուղու վերականգնումը, և այդ մասին նախկինում մամուլում արտահոսքեր եղել են։ Մենք չենք կարող արժանահավատորեն դատել, բայց որոշ հայտարարություններ, այդ թվում Նիկոլ Փաշինյանի (ըստ իս, նա ասել է, որ խոսք կա մի ընկերության մասին՝ առանց անվանելու), և մեր գիտելիքների հանրագումարը թույլ է տալիս ենթադրել, որ վաղ թե ուշ կարող են հայտարարել  35 տարի չգործած Հայաստանի տարածքով Ադրբեջանի, Նախիջևանի և Թուրքիայի միջև երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու մասին»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular