ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս պահի դրությամբ բանակում մահերը 2023-ի համեմատ գրեթե 2 անգամ նվազել են». ՊՆ խոսնակ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այս պահի դրությամբ բանակում մահերը 2023-ի համեմատ գրեթե 2 անգամ նվազել են։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորսյանը՝ պարզաբանելով, թե այս տարվա 33 մահվան դեպքից քանիսը կապ չեն ունեցել ծառայողական պարտականությունների հետ։

 

33 մահվան դեպքից

 

-Ավիավթար - 2

 

-Հիվանդության հետևանքով - 5

 

-ՃՏՊ հետևանքով- 11, որից 7-ը ծառայության հետ չկապված

 

-Դժբախտ պատահար - 5

 

«Կարող ենք արձանագրել, որ 2024 թվականի հաշվետու ժամանակահատվածում և այս պահի դրությամբ, նախորդ տարվա համեմատ, բանակում մահվան դեպքերը գրեթե 2 անգամ նվազել են, ինչը խոսում է այն մասին, որ հսկայական աշխատանք է տարվում նման դեպքերը զինված ուժերում բացառելու համար»,- ասել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular