ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես Փաշինյանը «փուռը տվեց» Անդրանիկ Քոչարյանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արդարադատության նախարարի պաշտոնի շուրջ ստեղծված պատմությունն այլ ենթաշերտեր էլ ունի։ Գրիգոր Մինասյանին հեռացնելու հանձնարականը տվել է անձամբ Նիկոլ Փաշինյանը, որպեսզի Անդրանիկ Քոչարյանը ստորագրահավաք նախաձեռնի։ Քոչարյանի «վեցնոց» Արփի Դավոյանը սկսեց ստորագրահավաքը, որից հետո Մինասյանն ինքնակամ հրաժարական տվեց՝ չթողնելով, որ բանը հասնի դիվանբաշուն։ Փաշինյանն Անդրանիկ Քոչարյանին խոստացել էր նրա մարդուն նախարար նշանակել, Անդրանիկ Քոչարյանն էլ պաշտոնը խոստացել էր Արփի Դավոյանին։

Բայց եկավ ժամանակը, Արփի Դավոյանին առաջադրեցին նախարարի պաշտոնի համար, Փաշինյանն այլ կլանների միջոցով «գցեց» Անդրանիկ Քոչարյանին։ Վերջինս հիմա նեղացածի պոզա է ընդունել։ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի ստեղծած կլանի մասով Փաշինյանը լուրջ վերապահումներ ունի։

Վերջերս էլ վարչապետն էր հրահանգել ուժայիններին կանչել, գզել նրանց՝ խոստանալով ավելացնել նրա ազդեցությունն ուժայինների վրա: Դրանով էր պայմանավորված Աղազարյան-Քյարամյան լեզվակռիվը, որպեսզի Քննչական կոմիտեի ղեկավարին հեռացնեն, իսկ այդ պաշտոնին դնեն Քոչարյանի որևէ հպատակի։ Վերջինս, զարգացումներից հետո, Անդրանիկ Քոչարյանը, լինելով տասնամյակների փորձառություն ունեցող պաշտոնյա, սկսել է հասկանալ, որ Փաշինյանը պարզապես օգտագործում է իրեն, գցում է կրակը, ապա «փուռը տալիս»։

Արմինե Սաֆարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular