ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գավառ քաղաքում փողոց է անվանակոչվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գավառ քաղաքի Պետրոսյան փողոցի հյուսիսային հատվածից մինչեւ Միքայելյան փողոցի սկիզբը այսուհետ կրելու է պետական աշխատող, Գավառ քաղաքի զարգացման գործում նշանակալի վաստակ ներդրած քաղաքացու՝ երջանկահիշատակ Էդիկ Տոնոյանի անունը: Ինչպես տեղեկացրին Գավառի քաղաքապետարանի աշխատակազմից, համայնքի ավագանին փողոցի անվանակոչությ ան մասին որոշումն ընդունել է՝ ելնելով հայրենի քաղաքին մատուցած այն ծառայություններից, որոնք իրականացրել է պետական աշխատող Էդիկ Տոնոյանը 1960-1980-ական թվականների ընթացքում:
«Այդ թվականներին նա ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Գ ավառ քաղաքի արդյունաբերական մի շարք ձեռնարկություններում, ապա տարիներ շարունակ գլխավորել քաղաքային խորհուրդը: «Էդիկ Տոնոյանը բանիմաց ու սրտացավ ղեկավար էր, լավ ընկեր ու եռանդուն գործիչ, ով միշտ մտածում էր իր հայրենի քաղաքի զարգացման, մարդկանց համար բարեկեցիկ պայմաններ ստեղծելու մասին: Նրա անունը ապրում է մեր հոգիներում, սակայն շատ էր հարկավոր, որ ապրեր նաեւ գալիք ժամանակներում: Համոզված ենք, որ այսուհետ Էդիկ Տոնոյանի անունը կրող փողոցը հետաքրքրվողներին կպատմի լավ մարդու ու նրա հանրօգուտ գործերի մասին, որով եւ նա կհիշվի հավերժ»,- փողոցի հանդիսավոր բացման արարողության ժամանակ նշեցին Ավետիք Տոնոյանի նախկին գործընկերները:
Փողոցի անվանակոչությանը ներկա էին նաեւ Էդիկ Տոնոյանի զավակներն ու թոռները, հարազատներն ու մտերիմ ընկերները: Անվանակոչության ցուցատախտակի բացման պատիվը շնորհվեց Էդիկ Տոնոյանի մանկության ընկեր Ռազմիկ Զախարյանին եւ թոռ Էդիկ Տոնոյանին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular