ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ձնաբեր ցիկլոնը կաթվածահար է արել երթևեկությունը, մարզում արտակարգ իրավիճակ է․ ՌԴ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մագադանի արտակարգ ծառայությունները քաղաքի մի քանի հատվածում ձյան հոսքերից դուրս են բերում դրանց տակ մնացած մեքենաները: Ցիկլոնը կաթվածահար է արել քաղաքում երթևեկությունը, հայտնել են ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունից։

«Մագադանում ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներն օգնում են վարորդներին, հրշեջներն ու փրկարարները ձյան հոսքերից տեխնիկա են քարշակում, ՌԴ ԱԻՆ-ը խորհուրդ է տալիս զերծ մնալ բնակեցված տարածքներից դուրս մեքենայով հայտնվելուց»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Տեղի իշխանությունների տվյալներով՝ ձնաբքի պատճառով Մագադանում լուրջ տրանսպորտային խնդիրներ են առաջացել։ Վատ եղանակի պատճառով քաղաքում  տրանսպորտը կանգ է առել. մեքենաներն ամենուր խցանվել են ձյան մեջ։ Միևնույն ժամանակ, տեղի բնակիչները դժգոհում են, որ նույնիսկ անհնար է տաքսիից օգտվել, քանի որ ընդամենը մի քանի կիլոմետր ճանապարհորդության գները աճել են մինչև գրեթե 2 հազար ռուբլի:

Հետևեք մեզ՝ այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular