ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սահմանազատման կանոնակարգը ավելի լուրջ և ծանր պրոցեսի նախերգանքն է. Կարեն Բեքարյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

67 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ և բացառապես Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից վավերացված  սահմանազատման վերաբերյալ կանոնակարգը լրջագույն խնդիրներ ունեցող փաստաթուղթ է, որը ներպետական ընթացակարգերով անցկացնելու նպատակը պատասխանատվության խնդիրը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Սահմանադրական դատարանի, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության, ինչպես նաև այդ նույն խմբակցությանը ձայն տված մարդկանց վրա տարրալուծելն է։ Այդս փաստաթուղթն ավելի լուրջ և ծանր պրոցեսի նախերգանքն է, որի անունը ՀՀ այս իշխանությունը կդնի «Խաղաղության պայմանագիր»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով ՔՊ խմբակցության կողմից վավերացված կանոնակարգի և դրանից բխող վտանգների մասին,  տեսակետ է հայտնել  «Հայացք» վերլուծական կենտրոնի Խորհրդի նախագահ  Կարեն Բեքարյանը։

«Այս փաստաթուղթն իր մեջ ներառում է ինքնախոստովանական ցուցմունք,   որ այն, ինչ տեղի ունեցավ Տավուշում, իրականում կապ չունի սահմանազատման և սահմանագծման հետ։ Այս կանոնակարգում շատ հստակ երևում է, որ գործընթացն իրականացվելու է փուլերով, ամեն փուլում արվածը համարվելու է արդեն սահմանագծված և սահմանազատված, իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանը թելադրելու է, թե ի՞նչ է ուզում, ո՞ր տարածքում, դա ստանալու է, և համարվելու է, թե գործ ունենք սահմանազատված և սահմանագծված կիլոմետրերի հետ։

 Արդյունքում՝ բոլոր այն տեղերում, որտեղ կարող է նպաստավոր դիրքեր ստանալ Հայաստանից, Ադրբեջանը ստանալու է, իսկ եթե իրենից է կախված լինելու որևէ քայլ, օրինակ՝ զորքի հետքաշումը Հայաստանի սուվերեն տարածքից, գործընթացը կախելու է օդում»,- ասել է Կարեն Բեքարյանը։

Նա նաև հարց է հնչեցրել՝ արդյոք այս ամենին գնացող իշխանությունն այսքանից հետո կարո՞ղ է խոսել այն մասին, որ որևէ աղերս ունի Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանության հետ։

«Իհարկե չունի, ավելին՝ Հայաստանի այսօրվա իշխանությունը պատերազմի ամենամեծ մունետիկն է։ Այն իշխանությունը, որ ցույց է տալիս, որ պատրաստ է ամեն ինչ տալ, դրանով գրգռում է դիմացինի ախորժակը, հետևաբար, այս իշխանությունն ամենամեծ պատերազմ բերողն է։ Նրանք բերել են մեծ ու փոքր պատերազմներ, բերել են ոչ միայն Արցախում, այլ նաև Հայաստանի տարածքում, ուստի, որքան այս իշխանությունը մնա, այնքան ավելի շատ է պատերազմը մոտենալու Հայաստանին։ Ի՞նչ է, ուզում եք Հայաստան չունենա՞նք։ Այս իշխանությունը չի կատարում իր վրա դրված առաջին պարտավորությունը՝ Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանությունը։ Պատկերացնո՞ւմ եք՝ որևէ իշխանություն հայտարարի, որ իր առաջին պարտականությունը չի կարողանում կատարել, ու այդքանից հետո մնա իշխանության։ Այս առումով նոնսենս ունենք. նոնսենս է, որ պատերազմում պարտվածը գնա, բանակցի, բոնուսներ տա հակառակորդին և մնա իշխանության»,- ասել է Կարեն Բեքարյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular