ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թրամփը, ով կտրուկ ավելացրել է ԱՄՆ ռազմական օգնությունը Ադրբեջանին՝ քաջալերելով Ալիևի ռեժիմի հարձակումը Արցախի վրա, պետք է անի ավելին, քան քարոզարշավի հայտարարություն հրապարակելն է․ Հայ դատ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ նախագահի Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի կողմից արցախահայության տեղահանության, էթնիկ զտումների, Քամալա Հարիսի անգործության և քրիստոնյաների հետապնդումների վերաբերյալ հայտարարությունից հետո Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հանդես է եկել հայտարարությամբ՝ փոխանցելով նաև Հայ դատ Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի նկատառումները։ Վերջինս, մասնավորապես, նկատել է․

«Նախագահ Թրամփը, ով կտրուկ ավելացրել է ԱՄՆ ռազմական օգնությունը Ադրբեջանին՝ զինելով և քաջալերելով Ալիևի ռեժիմի 2020թ․ հարձակումը Արցախի վրա, պետք է անի ավելին, քան քարոզարշավի հայտարարություն հրապարակելը, պետք է փաստացի արդյունքներ գրանցի մինչև ընտրությունների օրը։ Նա կարող է սկսել՝ հրապարակայնորեն սատարելով արցախցիների վերադարձի իրավունքը և անձամբ կոչ անելով Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոնսոնին քվեարկության դնել թիվ 7288 բանաձևը։ Այդպիսով կիրառության մեջ կդրվի 907-րդ հոդվածի սահմանափակումները՝ ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող օժանդակության վերաբերյալ: Իր հերթին, փոխնախագահի թեկնածու Ջեյ Դի Վենսը՝ ԱՄՆ Սենատի անդամը, պետք է հովանավորի և աշխատի թիվ 540 բանաձևի ընդունման ուղղությամբ՝ մանրամասն ուսումնասիրելով Ադրբեջանի կողմից ԱՄՆ ռազմական օժանդակության օգտագործումը հակահայկական ռազմական հանցագործությունների ընթացքում»։

«Չնայած մենք ուրախ ենք տեսնել, որ մեր համայնքի կայուն ներգրավվածությունը ստիպել է Արցախին և Հայաստանին վերաբերող հարցերը բերել ընտրական քննարկումների դաշտ, այնուամենայնիվ, մենք ակնկալում ենք և արժանի ենք ավելիին, քան խոսքերը: Մեր ձայները վաստակելու համար մենք այժմ պետք է տեսնենք գործողություններ, որոնք պատասխանատվության են ենթարկում Ալիևին և զսպում են ադրբեջանական նոր ագրեսիան»։

Ամերիկայի հայ համայնքին և համախոհ կազմակերպություններին հասցեագրված տեսաուղերձում Արամ Համբարյանն արդեն իսկ նկատել է․

«Ակնհայտ է՝ հայկական քվեն նշանակություն ունի։ Մենք դա տեսանք այսօր, երբ նախկին նախագահ Թրամփը խոսեց Բայդեն-Հարիսի վարչակազմի անգործության վերաբերյալ՝ Ադրբեջանի կողմից Արցախի էթնիկ զտումներին ընդառաջ: Մենք դա տեսանք մի քանի շաբաթ առաջ, երբ փոխնախագահ Հարիսը կոչ արեց հայերի անվտանգ և կայուն վերադարձն Արցախ։ Սա կարևոր հանգրվան է մեր համայնքի համար, կարևոր հանգրվան մեր՝ որպես ընտրական ուժ, ամերիկյան ազգային բեմում հայտնվելու գործում: Այնպես որ, խնդրում ենք մնալ ներգրավված և շարունակել ճնշումը: Մեր ներդրումներն ամերիկյան քաղաքական համակարգում արդյունք են տալիս»։

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի ամբողջական հաղորդագրությւոնը հասանելի է հետևյալ հղմամբ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular