ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք մեզ լավագույնն ենք համարում և դա ապացուցում ենք գործնականում․ Յամալը՝ առաջիկա Կլասիկոյի մասին

ՍՊՈՐՏ

«Բարսելոնայի» 17-ամյա հարձակվող Լամին Յամալը կիսվել է, շաբաթ՝ հոկտեմբերի 26-ին կայանալիք Մադրիդի «Ռեալի» դեմ առաջիկա հանդիպման սպասելիքներով։

«Մենք մեզ համարում ենք լավագույն թիմը, և կարծում եմ, որ մեզ հաջողվում է դա ապացուցել գործնականում։ Մենք բոլոր ջանքերը կգործադրենք «Ռեալի» դեմ խաղում հաղթանակի հասնելու համար։ Թող հաղթի լավագույնը»,- կատալոնական գրանդի վինգերի խոսքերն է մեջբերում Madrid Zone-ը։

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանի առաջին պաշտոնական Կլասիկոն կկայան հոկտեմբերի 26-ին «Սանտյագո Բեռնաբեուում», խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular