ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թրամփը հայերի ձայներն է ուզում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄՆ նախագահի Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը մեղադրել է Դեմոկրատական կուսակցության իր մրցակից Քամալա Հարիսին՝ «Արցախից 120 000 հայ քրիստոնյաների սարսափելի հալածանքները և բռնի տեղահանումը չկանխարգելելու համար»։ Թրամփը մասնավորապես գրել է․ «Քամալա Հարիսը ՈՉԻՆՉ չարեց, երբ 120 000 հայ քրիստոնյաներ սարսափելի կերպով հալածվեցին և բռնի տեղահանվեցին Արցախից: Քրիստոնյաներն ամբողջ աշխարհում անվտանգ չեն լինի, եթե Քամալա Հարիսը լինի Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը: Երբ ես լինեմ նախագահ, ես կպաշտպանեմ հալածված քրիստոնյաներին, կաշխատեմ դադարեցնել բռնությունն ու էթնիկական զտումը, և մենք խաղաղություն կհաստատենք Հայաստանի և Ադրբեջանի միջև»։

Հատկանշական է, որ Թրամփն օգտագործում է «Արցախ» անվանումը, և ոչ՝ «Լեռնային Ղարաբաղ», որը, սովորաբար, կիրառվում է միջազգային հարթակներում։ Ամերիկագետ Սուրեն Սարգսյանի գնահատմամբ, Արցախ անունն ԱՄՆ-ում քիչ են կիրառում: «Այդ կիրառողների շարքում են հանրապետական նախագահի նախկին թեկնածուներ Ռամասվամին, Քենեդին, նախկինում դեմոկրատ նախագահի թեկնածու այժմ հանրապետական Թուլսի Գեբարդը: Այսօր նրանք բոլորը Թրամփի թիմից են և չեմ բացառում, որ նման ձևակերպումների վրա նրանք կարող էին ազդեցություն ունենալ»,- նշել է նա:

Այդուհանդերձ, երբ Ադրբեջանը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին պատերազմ սանձազերծեց Արցախի դեմ, ԱՄՆ-ում նախագահ էր Դոնալդ Թրամփը։ Նրա ադմինիստրացիան չկարողացավ կանխարգելել կամ կանգնեցնել 44 օր տևած և նոյեմբերի 9-ին ավարտված պատերազմը։

2020 թ. հոկտեմբերի 25-ին, երբ ողջ թափով ընթանում էր 44-օրյա պատերազմ, ԱՄՆ Նյու Հեմփշիր քաղաքում նախընտրական հանդիպման ժամանակ Դոնալդ Թրամփն անդրադարձել էր Ղարաբաղում ընթացող պատերազմին։ Թրամփը բառացի ասել էր. «Մենք հիմա ունենք Հայաստանը։ Նրանք հրաշալի մարդիկ են։ Նրանք կատաղի պայքարում են։ Եվ գիտե՞ք՝ ինչ․ մենք ինչ-որ բան պետք է արած լինենք։ Որովհետև հայերը դժվար խնդիր են ունեցել։ Ի դեպ, երեկ ես Օհայոում էի, որտեղ հայերի մեծ խումբ կար՝ դրոշներով, և այլնով, ոգով։ Եվ խնդիրները, որ ունեն նրանք, կռիվը, զոհերը և այլն, մենք դա կլուծենք։ Ես դա համարում եմ հեշտ խնդիր։ Գնացեք ու ձեր մարդկանց ասեք»։

Այժմ ամերիկյան թեկնածուները կատաղի պայքար են մղում, և բոլոր ձայները ոսկու գին ունեն։ Ուստի և, Թրամփն էլ միացել է հայերի ձայները շահելու գործին։

Անահիտ Օհանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular