Աջակցություն կտրամադրվի նաև նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին. մանրամասներ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԳրել էինք, այսօր՝ հոկտեմբերի 24-ին, մեկնարկել է կառավարության հերթական նիստը: Նիստի օրակարգում է 51 հարց, որոնցից 48-ը չզեկուցվող են, ևս մեկ հարց էլ գաղտնի է:
Կառավարությունը քիչ առաջ որոշեց երկարաձգել անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության ծրագիրը: Անհայտ կորած 23 զինծառայողների ընտանիքներ 300-հազարական դրամները կստանան նաեւ նոյեմբերին և դեկտեմբերին: Որոշման նախագծի ընդունման դեպքում շահառու հանդիսացող թվով 23 անհայտ կորած զինծառայողի ընտանիքի աջակցության տրամադրման ֆինանսական հաշվարկը 2024 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների համար կազմում է 13.8 մլն դրամ: