Տարոն Ոսկանյանի և Դավիթ Մանոյանի «Կարմիոտիսա»-ն դուրս մնաց Կիպրոսի առաջնությունից
ՍՊՈՐՏՖուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ Տարոն Ոսկանյանը մասնակցել է «Կարմիոտիսա»-ի խաղին:
Կիպրոսի ֆուտբոլի առաջնության նախավերջին տուրում «Կարմիոտիսա»-ն հյուրընկալեց «Նեա Սալամիս»-ին, սակայն պարտվեց նվազագույն հաշվով:
Հայաստանի ազգային թիմի անդամ Տարոն Ոսկանյանը թիմի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին: Ազգային ընտրանու մեկ այլ անդամ` Դավիթ Մանոյանը, վնասվածքի պատճառով բաց թողեց հանդիպումը:
«Կարմիոտիսա»-ն վաստակել է 34 միավոր և դուրս մնաց Կիպրոսի բարձրագույն խմբից: