ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տարեցների և հաշմանդամների սպասարկման կազմակերպություններում մեկ տարում 160 մարդ է մահացել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Panorama.am

Այսօր աշխարհում նշվում է ընտանիքի օրը: Panorama.am-ը Ազգային վիճակագրական ծառայության կայքէջից առանձնացրել է այն տվյալները, որոնք վերաբերում են ընտանիքին:

Այսպես.
Այս տարվա առաջին երեք ամիսներին  գրանցված ամուսնության դեպքերը 2016թ. հունվար-մարտի համեմատ նվազել են 7.4%-ով, իսկ ամուսնալուծության դեպքերն աճել են` 14.2 %-ով:

Հայաստանում 2017թ. հունվար-մարտին գրանցված 1 000 ամուսնությունների համեմատ արձանագրվել է ամուսնալուծության 274 դեպք` 2016թ. հունվար-մարտին արձանագրված 222 դեպքի համեմատ:

Այս տարվա առաջին երեք ամիսներին գրանցված կենդանի ծնունդները 2016թ. նույն ժամանակա-շրջանի համեմատ նվազել են 6.5%-ով, իսկ մահվան դեպքերն ավելացել են՝ 3.8 %-ով:
2017թ. հունվար-մարտին կենսունակության գործակիցը՝ ծնվածների և մահացածների հարաբերակցու- թյունը, կազմել է 106.2%, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում արձանագրված 117.8% համեմատ:

Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը 2017թ. ապրիլի 1-ի դրությամբ 2016թ. նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 12.9 հազ. մարդով կամ 0.4%-ով:
2017թ. հունվար-մարտին, ինչպես և 2016թ. հունվար-մարտին, արձանագրվել է 0-1 տարեկան երեխաների մահվան 74 դեպք:

Հայաստանում գործող 8 մանկատներում  2016-ին սկզբին եղել է 864 երեխա, նրանցից 407-ը աղջիկներ են եղել: Տարեվերջին մանկատանը եղել  է 810 երեխա: Տարվա ընթացքում հարազատների մոտ վերադարձել է 38 երեխա, որդեգրվել 48-ը, մահացել է 17-ը:

Հայաստանում գործող  տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման 9 կազմակերպություններում 2016-ի սկզբին եղել է 1 320 խնամյալ, որից 711-ը կանայք են: Տարեվերջին խնամյալների թիվն աճել է ՝ հասնելով 1 370-ի:

Նրանցից 460-ը 71 և ավելի բարձր տարիքի են: Մեկ տարվա ընթացքում հարազատների մոտ վերադարձել է 81 տարեց, կազմակերպություններում մահացել են 160-ը:

Կազմակերպություններում գտնվող տարեցներից 251-ը անկողնային հիվանդ են, 867-ը հաշմանդամություն ունեն, 229-ը զավակ ունեն:  Զավակ ունեցողներից 101-ը կանայք են:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular