ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կհստակեցվեն արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության ուղեկցող ստորաբաժանումների գործառույթները. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդարադատության նախարարությունն առաջարկում է լրացում կատարել կառավարության 2023 թ.-ի ապրիլի 13-ի N 543-Ն որոշման մեջ: «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ Քրեակատարողական ծառայության հիմնական խնդիրներից է քրեակատարողական հիմնարկների պահպանությունը, ազատությունից զրկելու ձևով պատիժ կրող դատապարտյալներին և կալանավորվածներին փոխադրելը: Նույն օրենքի 25.1- ին հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ Քրեակատարողական ծառայությունը կազմակերպում է քրեակատարողական հիմնարկների պահպանությունը, ազատությունից զրկելու ձևով պատիժ կրող դատապարտյալների և կալանավորված անձանց փոխադրումը:
 
Թիվ 543-Ն որոշմամբ հաստատվել է արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգը, որն ուղղված է քրեակատարողական հիմնարկներում օրենսդրությամբ սահմանված՝ կալանք խափանման միջոցի և ազատությունից զրկելու հետ կապված պատիժների, բացառությամբ կարգապահական գումարտակում պահելու և զինծառայողների նկատմամբ նշանակված կարճաժամկետ ազատազրկման, կատարման կարգի և պայմանների ամբողջության ապահովմանը։ Այնինչ կանոնակարգով կարգավորված չեն ազատությունից զրկելու ձևով պատիժ կրող դատապարտյալներին և օրենսդրությամբ սահմանված դեպքերում կալանավորվածներին փոխադրելու, ուղեկցելու հետ կապված հարաբերությունները:
 
Նշված հարաբերությունները որոշակի չափով կարգավորումներ են ստացել արդարադատության նախարարի՝ «ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգերը հաստատելու մասին» (2009թ. 311-Ն, հավելված 12) և «ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պահպանության ապահովման կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգը հաստատելու մասին» (2011թ. 195-Ն) համապատասխան հրամաններում:
 
Սակայն քրեակատարողական ծառայության ուղեկցումների գործառույթ իրականացնող ստորաբաժանումները ազատությունից զրկելու ձևով պատիժ կրող դատապարտյալների և կալանավորվածների փոխադրումներ իրականացնելիս որոշակի փոխհարաբերությունների մեջ են գտնվում պետական այլ մարմինների, ինչպես նաև պաշտոնատար անձանց հետ, ուստի, անհրաժեշտություն է ծագել առավել ընդգրկուն կարգավորումներ սահմանելու կառավարության որոշմամբ հաստատման ենթակա քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգում: Նախագծի ընդունմամբ կհստակեցվեն ԱՆ քրեակատարողական ծառայության ուղեկցող ստորաբաժանումների գործառույթները, ինչպես նաև ակնկալվում է քրեակատարողական ծառայության կողմից դատապարտյալների և կալանավորված անձանց փոխադրումների առնչությամբ ծագող հարաբերությունների վերաբերյալ առավել ընդգրկուն կարգավորումներ սահմանել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular