ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավստրիայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է «Հայագիտության օր» խորագրով գիտական կոնֆերանսին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ավստրիայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է  Զալցբուրգի համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետում մայիսի 12-ին կայացած «Հայագիտության օր» խորագրով գիտական կոնֆերանսին: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, այն կազմակերպել էր Զալցբուրգի համալսարանի քրիստոնեական Արևելքի ուսումնասիրո ւթյան կենտրոնը՝ հայագիտության ամբիոնի վարիչ Յասմին Դում-Թրագուտի գլխավորությամբ և Ավստրիայում ՀՀ դեսպանության հետ գործակցությամբ:

Գիտաժողովը նվիրված էր Հայաստանի և Ավստրիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին: Համալսարանի ռեկտորի անունից բացման խոսքով հանդես եկավ պրոռեկտոր Ֆաթմա Ֆերեյրա-Բրիզման, ով ողջունեց գիտաժողովի մասնակիցներին և ունկնդիրներին և ներկայացրեց Զալցբուրգի համալսարանի կողմից քրիստոնեական Արևելքի ուսումնասիրությանը և, մասնավորապես, հայագիտության ուղղությամբ տարվող հետևողական քաղաքականությունը: Այնուհետև, ՀՀ դեսպանության ներկայացուցիչը ներկաներին փոխանցեց Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կի րակոսյանի ուղերձը, որում ՀՀ դեսպանը շնորհակալություն էր հայտնել ինչպես համալսարանի ղեկավարությանը՝ հայագիտության նկատմամբ հատուկ ուշադրություն ցուցաբերելու, այդպես էլ այդ գիտական հավաքն իր հյուրընկալ տանիքի տակ ընդունելու համար:

ՀՀ դեսպանը հատուկ առանձնացրել էր հայագիտության ոլորտում բազմաբովանդակ գիտական նախագծերի մեջ առանձնահատուկ ակտիվությամբ աչքի ընկնող պրոֆեսոր Յասմին Դում-Թրագուտի՝ եվրոպական հայագիտության մեջ ունեցած մեծ ներդրումը:

Գիտաժողովին զեկուցումներով հանդես եկան գիտնականներ, հետազոտողներ Ավստրիայի և եվրոպական այլ երկրների տարբեր համալսարաններից, ԱՄՆ-ից (Միչիգանի համալսարան), Ավստրալիայից (Սիդնեյի համալսարան), ինչպես նաև Զալցբուրգի համալսարանում գտնվող ԵՄ «Erasmus+» դասախոսների փոխանակման ծրագրով ԵՊՀ-ի գործուղված արևելագիտական ֆակուլտետի դասախոսներ, որոնք իրենց ելույթներում արծարծեցին հայագիտական թեմաների լայն շրջանակ:

Գիտական քննարկումների ավարտից հետո աստվածաբանական ֆակուլտետի մատուռում Վիեննայի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու քահանա տեր Անդրեաս Իսախանյանը մատուցեց հայկական ժամերգության կարգ՝ հայկական հոգևոր երգերի ուղեկցությամբ: Գիտաժողովի մասնակիցների և ունկնդիրների համար Ավստրիայում ՀՀ դեսպանության անունից կազմակերպվեց ընդունելություն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular