ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փարաջանովի 100-ամյակի ծախսերը դեռևս չեն հրապարակվել

ՄՇԱԿՈՒՅԹ

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 21-ին և 22-ին Օպերայի և բալետի ազգային թատրոնում անցկացվեցին Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումներ։

Նշենք,որ Ազատության հրապարակը զարդարված էր փարաջանովյան շնչով, ինչը միանշանակ չընդունվեց հասարակության կողմից։ Ավելին, միջոցառման ժամանակ թուրքերեն է հնչել՝ հատված մեծ ռեժիսորի՝ «Աշուղ Ղարիբ» ֆիլմից, որում հնչում է ռուսերեն, վրացերեն և ադրբեջաներեն, սակայն կազմակերպիչները հենց այդ հատվածն են ներառել։

Կազմակերպվել է փերֆորմանս՝ լրացված Փարաջանովի կյանքի հուշային պատառիկներով, մտքերով ու ձայնով։

Ազատության հրապարակում, օպերային թատրոնի նախասրահում և կտուրի հատվածում՝արտ-ինստալյացիաներ, իսկ բուն ներկայացումը ցուցադրվեց թատրոնի բեմում:

Oragir.News-ը ԿԳՄՍՆ-ից հետաքրքրվեց՝ որքա՞ն գումար է հատկացվել Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումներին։ Արդյոք հայտարարվե՞լ է մրցույթ, թե՞ մի անձից գնում է եղել։ ԿԳՄՍՆ-ից հորդորեցին գրավոր հարցում ուղարկել։

«Խնդրում եմ գրավոր հարցում ուղարկեք՝Ձեր բոլոր հարցերի մանրամասն պատասխանների համար»,- նշեցին ԿԳՄՍՆ-ից։

Նշենք նաև, որ Oragir.News-ը ստուգեց ՀՀ Ֆինանսների նախարարության գնումների համակարգում, սակայն այնտեղ որևէ տվյալ չգտնվեց ԿԳՄՍՆ-ի կողմից Փարաջանովի 100-ամյակի միջոցառումների համար հատկացված գումարների և գնումների մասին։

Oragir.News-ը գրավոր հարցում է ուղարկել ԿԳՄՍՆ։ Պատասխանը ստանալուն պես, այն կհրապարակվի մեր կայքում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular