ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսները Նիկոլին ուզում են փոխարինել Մհեր Գրիգորյանով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ազգային ժողովն այսօր 67 կողմ ձայնով վավերացրեց հայ-ադրբեջանական սահմանազատման կանոնակարգը։ Հարցի քննարկումը խորհրդարանը սկսել էր երեկ՝ առանց ընդդիմության։ Խորհրդարանում կանոնակարգը ներկայացրել է փոխվարչապետ, սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովներում հայկական կողմի նախագահ Մհեր Գրիգորյանը, որը, տարօրինակ կերպով, իր վրա է վերցրել ողջ պատասխանատվությունը՝ քննադատությունների թիրախ դառնալով թե՛ ընդդիմության, թե՛ հանրության համար։

Տևական ժամանակ նա որևէ բառ չէր խոսում ոչ սահմանազատումից, ոչ էլ քաղաքական այլ թեմաներով, իսկ այժմ նրա այս ակտիվացումը սահմանազատման գործընթացում, իր վրա պատասխանատվություն վերցնելու հանգամանքը, խոսում է այն մասին, որ ռուսներն ուզում են Նիկոլ Փաշինյանին փոխարինել Մհեր Գրիգորյանով, որի հետ ավելի կոմֆորտ է աշխատելը։

Բնական է, որ քաղաքական և աշխարհքաղաքական գործընթացներում որոշակի զարգացումներով պայմանավորված, պետք է լինի մարդ, ով համաձայն լինի առաջարկվող կամ, ավելի ճիշտ, պարտադրվող փոփոխություններին, բայց նաև մարդ, որը ռուսներինն է։ Փաստացի, Ռուսաստանն է ակտիվացրել Մհեր Գրիգորյանին, այդկերպ նաև բոլորին ու, առաջին հերթին, թուրքերին և ադրբեջանցիներին հասկացնելով, որ նոր մարդու անհրաժեշտություն կա, բայց վերջինս համաձայն է կատարել պայմանավորվածությունները։

Լուսինե Պողոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular