ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նույնիսկ Շրի Լանկան է նախընտրել Կազանը Լոնդոնից 

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԲՌԻԿՍ Կազանյան գագաթնաժողովը ցույց տվեց, թե որքան  է աշխարհում նվազել բրիտանական ազդեցությունը, գրում է  Politico հանդեսը՝ «Բրիտանական կայսրության մայրամուտը» հոդվածում։ Հրապարակման մեջ նշվում է, որ այնպիսի երկրների ղեկավարներ, ինչպիսիք են Հնդկաստանը եւ ՀԱՀ-ը, որոնք երկար տարիներ համարվում էին Մեծ Բրիտանիայի դաշնակիցներ, նախընտրել են Կազան գնալ, քան մասնակցել Բրիտանական համագործակցության գագաթնաժողովին, որը անցկացվում է Սամոայում՝ հոկտեմբերի 25-26-ին, Չարլզ 3-րդ թագավորի եւ բրիտանական վարչապետ Կիր Ստարմերի նախաձեռնությամբ։

Politico-ն նկատում է, որ Բրիտանական համագործակցության գագաթնաժողովի մասնակիցների ցանկին նայելով իսկ պարզ է դառնում, որ բրիտանական միապետների երբեմնի այնքան ձգողականությու ունեցող հյուրընկալությունն էլ առաջվանը չէ։

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին եւ ՀԱՀ նախագահ Սիրիլ Ռամապոսան, որ Բրիտանական համագործակցության երկու ամենից ազդեցիկ երկրներն են ներկայացնում, եւ պետք է որ ներկա գտնվեին Համագործակցության գագաթնաժողովին, նախընտրել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ իրականացվող ԲՌԻԿՍ գագաթնաժողովը Կազանում, որտեղ նաեւ Չինաստանի նախագահ Սի Ծինփինն է ներկա։ Հոդվածում նշվում է, որ Շրի-Լանկան եւս, որ արժեքավոր դաշնակից է համարվում Լոնդոնի համար, նախընտրությունը տվել է Կազանին։ Իսկ ահա Կանադան, որ Լոնդոնի անվիճելի դաշնակիցն է, մասնակցում է Համագործակցության գագաթնաժողովին ոչ թե վարչապետի կամ ԱԳ նախարարի, այլ Մեծ Բրիտանիայում Կանադայի գերագույն հանձնակատարի կամ որ նույնն է՝ դեսպանի մակարդակով։ Politico-ն նշում է, որ Համագործակցության առաջիկա գագաթնաժողովը լուրջ խնդիր է լինելու Լոնդոնի համար նաեւ այն բանի պատճառով, որ մասնակցությունը հաստատած 55 բրիտանական նախկին գաղութները պահանջելու են Լոնդոնից իրենց ֆինանսական փոխհատուցում տալ ստրկավաճառության եւ գաղութատիրության դիմաց։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/a68dbd09bd4ce807e404d7f495734532

 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular