ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Մաչու-Պիկչու քաղաք

ՖՈՏՈ

Մաչու Պիկչուն կեչուա հնդկական ցեղի լեզվով թարգմանաբար նշանակում է «հին գագաթ», դա քաղաք է ժամանակակից Պերուի տարածքում Ագուաս Կալիենտես ավանից 6 կմ հեռու։ Մաչու-Պիկչուն լեգենդար քաղաք է, նա թաքնված է Անդերի սրտում՝ 2400 մ բարձրության վրա։ Տեսնելով Մաչու Պիկչու քաղաքի ավերակները, որոնք տպավորիչ կերպով տարածված են ջունգլիներով ծածկված լեռների գագաթների, զառիթափ լանջերի և հովիտ իջնող տեռասների միջև, մարդու շունչը կտրվում է: Նրանք, ովքեր ցանկանում են ուսումնասիրել այդ մոնումենտալ ավերակները և ընկղմվել հնագույն քաղաքակրթության մթնոլորտ, կարող են անցնել Ինկերի արահետով, երթուղի, որն ուխտավորներն են օգտագործել դարեր շարունակ: Այն անցնում է Օլլանտայթամբոյի մոտ գտնվող Սուրբ հովտից էկզոտիկ անտառներով և հոյակապ լեռներով: 

Մաչու Պիկչուն անվանում են «քաղաք ավերակներում» կամ «քաղաք ամպերի մեջ», ինչպես նաև «ինկերի կորուսյալ քաղաք»։ Որոշ հնագետներ ենթադրում են, որ այդ քաղաքը ստեղծել է ինկերի մեծն տիրակալ Պաչակուտեկը որպես լեռնային սուրբ ապաստան, իր կայսրության նվաճումից հարյուրամյակ առաջ, այսինքն՝ մոտավորապես 1440 թվականին, և այն գործել է մինչև 1532 թվականը, երբ իսպանացիներն են ներխուժել ինկերի կայսրության տարածք։ Սակայն իսպանացի կոնկիստադորներն այդպես էլ չեն հասել Մաչու Պիկչու, քաղաքը չի ավերվել։ Անհայտ են այդ քաղաքի կառուցման նպատակը, բնակչության թիվը, և նույնիսկ իրական անվանումը։ 1532 թվականին քաղաքի բոլոր բնակիչները խորհրդավոր կերպով անհետացել են։ Ենթադրվում է, որ քաղաքում և դրա շուրջն ապրել է մոտ 1200 մարդ, ովքեր այնտեղ երկրպագել են Արևի աստված Ինտիին, հող մշակել։

Ավելի քան 400 տարի այդ քաղաքը եղել է մոռացված և ամայի։ Այն հայտաբերել է ամերիկացի հետազոտող, Եյլի համալսարանի պրոֆեսոր Հայրամ Բինգհեմը 1911 թվականի հուլիսի 24-ին։ Կառավարության կողմից ընտրված պահակախմբի և տեղաբնիկ մի տղայի ուղեկցորդի ուղեկցությամբ հասնելով այնտեղ նա հայտնաբերել է այնտեղ ապրող գյուղացիների։ Վերջիններս պատմել են պրոֆեսորին, որ իրենք այնտեղ ապրում են ազատ, առանց անցանկալի այցելուների, պաշտոնյաների, բանակ զորակոչողների կամ հարկեր հավաքողների։ 

Ամերիկացի հետազոտողներ Ռիչարդ Բյուրգերը և Լյուսի Սալազարը հիմնվելով 16-րդ դարի իսպանական ժամանակագրության նյութերի վրա, առաջ են քաշել այն ենթադրությունը, որ դա եղել է Պաչակուտեկի ձմեռային նստավայրը։ Ամառվա ընթացքում՝ անձրևների ժամանակ, քաղաքում ամենայն հավանականությամբ, մնում էր ոչ ավելի, քան 200 մարդ։ Ավելի ուշ՝ ինկերի կայսրության փլուզումից հետո, քաղաքը կորցրել է իր նշանակությունը, և բնակիչներն ընդմիշտ լքել են այն։ 

Անդյան մշակույթի կրողները մինչ այսօր էլ Մաչու-Պիկչուն համարում են անցյալի հզոր քաղաքակրթության հետ իրենց կապի խորհրդանիշը, և պատմության այն մասը, որը նվաճողները չեն կարողացել ջնջել իրենց հիշողությունից։ Մաչու Պիկչուն իր փոքր չափսերով չի կարող հավակնել խոշոր քաղաքի դերի, այնտեղ կա ոչ ավելի, քան 200 կառույց։ Դրանք հիմնականում տաճարներ են, նստավայրեր, պահեստներ և հասարակական կարիքների բավարարմանն ուղված այլ շինություններ, որոնք մեծամասամբ կառուցված են լավ մշակված քարերից՝ իրար սերտ հարմարեցրած սալաքարերից։
 
Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular