ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քյարամյանի ուսուցիչը Գևորգ Կոստանյանն է․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակը» գրում է․  ՔՊ-ի Վերահսկող հանձնաժողովը, Հովիկ Աղազարյանից բացի, հարցաքննության է կանչել նաեւ պատգամավոր Արփի Դավոյանի օգնական Ներսես Խաչատրյանին եւ պատգամավոր Նարեկ Զեյնալյանին։ Առաջինն Արգիշտի Քյարամյան-Հովիկ Աղազարյան միջադեպի «մեղավորն» է` «սեւ շորով պատգամավորը», որի ռեպլիկին արված կոշտ դիտողության առիթով Աղազարյանը նկատողություն արեց Քյարամյանին, ու վեճը թեժացավ։

Ըստ ՔԿ պետի՝ Ներսես Խաչատրյանն իրեն ասել է՝ «կուռաժիտ է լինում», ինչին Զեյնալյանն արձագանքեց ամբիոնից. «Պարոն Քյարամյան, առնվազն անհասկանալի եւ անընդունելի է այդ Ձեր ժեստիկուլյացիան՝ մատով սենց անելն ու դիմելը, պատգամավորի հետ նման տոնով խոսելը։ Դուք խոսում եք ԱԺ պատգամավորների հետ, Ձեր կաբինետում չեք եւ Ձեր ենթակաների հետ չեք խոսում։ Ես չեմ կարողանում ընկալել՝ ո՞րն է ավելի վատ՝ հասկանալով, թե որտեղ եք գտնվում, եւ նման ոճո՞վ եք խոսում պատգամավորների հետ, թե՞ հակառակը։ Ես Ձեզ առաջարկում եմ, հորդորում եմ՝ փոխել Ձեր խոսելաոճը եւ առավել եւս՝ ժեստիկուլյացիան սահմանափակել, երբ խոսում եք ԱԺ պատգամավորի հետ»։

Միջադեպից հետո շատերը հիշել էին Փաշինյանի 2015-ի ելույթներից մեկը՝ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին ուղղված, նրա հաշվետվության օրը. «Ձեզ հաշիվ չեք տալիս, թե որտեղ եք գտնվում, սա գլխավոր դատախազին նշանակող մարմին է: Մատը սենց-նենց է անում, Սերժ Սարգսյանի մոտ տե՞նց եք զեկուցում: Մի հատ Ձեզ կարգի հրավիրեք, Ձեր ցուցամատը Ձեզ պահեք, ի՞նչ է նշանակում` պատգամավորը հարց տա, ցուցամատ թափ տաք: Եթե շարունակեք, ես Ձեզ խոստանում եմ, որ ամեն անգամ այստեղ գալուց հետո հոգեբանի կարիք եք ունենալու: Կոստանյան Գեւորգ, ես Ձեզ ու Ձեր նմաններին հասկանալու տեսություն եւ պրակտիկա կարող եմ դասավանդել»:
 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 23․ 10․ 24 թ համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular