ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տեղի համայնքապետին ձերբակալել են բարբարոսաբար՝ «մասկի շոու»-ով ․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակը» գրում է․ Գորիսի ոստիկանապետ, «Բիչոկ» մականունով Կարեն Հովսեփյանի գլխին մութ ամպեր են կուտակվել՝ Սյունիքի Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի ձերբակալության պատճառով։ Հիշեցնենք․ հոկտեմբերի 5-ին Տեղի համայնքապետը ձերբակալվել էր, ապա՝ ազատ արձակվել: Մեզ պատմել են, որ ձերբակալությունը կատարվել է առանձնակի դաժանությամբ, մասկի շոուով։ Մոտ 20 ոստիկան` պետի գլխավորությամբ ասֆալտին փռելով, թեւերը ոլորելով՝ բաժին են տարել նրան եւ 6 ժամ պահելուց հետո ազատ արձակել։ Հիմա Ղուլունցը կուլ չի տալիս այդ անարգանքը եւ, ըստ մեր աղբյուրների, բողոքել է վերեւներին՝ դիմել է դատախազություն եւ  պահանջել գնահատական տալ ոստիկանների անհամաչափ գործողություններին եւ պատժել։

Ձերբակալության օրը ՆԳՆ-ից պարզաբանել էին, որ  համայնքապետը ՀՀ վարչական իրավախախտումների օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարքի համար է ենթարկվել վարչական ձերբակալման, ապա ազատ արձակվել: Հոդվածը ենթադրում է ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը, ըստ լուրերի՝ ձերբակալությունը կապված է եղել ապօրինի շինարարության հետ։ Ի դեպ, գորիսեցիները պատմում են, որ ոստիկանապետը «Բիչոկ» մականունը ստացել է տարիներ առաջ տեղի ունեցած մի միջադեպից հետո, երբ տեղի պաշտոնյաներից մեկը «բիչոկ» է շպրտել նրա վրա։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 23․ 10․ 24 թ համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular